Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 393.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.82+1.01 WTI - 83.46+0.69
COMEX:  GOLD - 3547.90-5.06 SILVER - 41.77-7.18
COMEX:  PLATINUM - 1300.60-4.42
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.12-0.24 EUR/GBP - 1.0975+0.19
FOREX:  EUR/USD - 1.0975+0.19 GBP/USD - 1.3099-0.19
STOCKS RUS:  RTSI - 927.51-1.91
STOCKS US: DOW JONES - 49097.06-2.19 NASDAQ - 23879.20-2.25
STOCKS US: S&P 500 - 7175.83-2.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10452.68-0.93 CAC40 - 8080.74-0.81
STOCKS EUR:  DAX - 25463.81-1.06
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Forbes-ում առանձնացրել են 2024 թվականի գլխավոր մեմքոյնները
17/07/2024 17:45
Կիսվել

Forbes-ում առանձնացրել են 2024 թվականի գլխավոր մեմքոյնները

2024 թվականի առաջին կիսամյակում բիթքոյնի գինն աճել է 61%-ով՝ հունվարի 23-ին գրանցված 38,555 դոլարի նվազագույնի համեմատ։ Այնուամենայնիվ, մի քանի մեմքոյններ գերազանցեցին հիմնական կրիպտոարժույթը՝ ցույց տալով երկնիշ և նույնիսկ եռանիշ աճ:

Forbes-ը նշել է 2024 թվականի լավագույն մեմքոյնները

Ըստ Forbes-ի, առաջին կիսամյակում  BTC-ին գերազանցել են 4 մեմքոյններ՝ Dogwifhat (WIF), Pepe (PEPE), Loki (LOKI) և Shiba Inu (SHIBA)։ Սրանք աճել են 1,300%, 800%, 418% և 67% համապատասխանաբար: Dogecoin-ը (DOGE) ցույց տվեց, շատ ավելի համեստ դինամիկա, աճելով ընդամենը 35%-ով:

Վերջերս ակտիվների մենեջեր VanEck-ը և BitMEX բորսան գործարկեցին իրենց սեփական ինդեքսները՝ ամենամեծ մեմքոյններին հետևելու համար: Avalanche Foundation-ը ակնկալում էր հետաքրքրության աճ դեռևս 2023 թվականի վերջին և պարտավորվել է աջակցել տարբեր մշակութային նշանակություն ունեցող նախաձեռնություններին:

Fastex

Սփոթային բիթքոյնների՝ ETF-ների հունվարին հաստատումը շրջադարձային էր ամբողջ կրիպտո շուկայի համար: ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) որոշումը BTC-ին բերեց ինստիտուցիոնալ խաղացողների շեմին՝ բարձրացնելով Bitcoin-ի, Ethereum-ի և այլ կապիտալացված կրիպտո ակտիվների օրինականությունը:

CoinGecko-ի տվյալներով՝ 2024 թվականի առաջին 6 ամիսներին կրիպտո շուկայի կապիտալիզացիան աճել է 715 միլիարդ դոլարով։

Հարկ է նշել նաև բիթքոյնի կիսումը (halving), որը տեղի ունեցավ այս տարվա ապրիլին։ Համաձայն CoinGecko-ի վերջին հարցման՝ կրիպտո ներդրողների 54%-ը շուկայի արագ վերականգնման և ալտքոյնների սեզոնի մեկնարկի հույս ունեն: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ մեմքոյնները կլինեն հաջորդ ալտսեզոնի շարժիչ ուժը:

«Եթե գալիս է ալտքոյնների սեզոնը, մեմքոյնները կգերազանցեն մյուս կրիպտոարժույթներին: Եթե ​​ալտքոյնի սեզոնը չգա, մեմքոյնները միևնույն է կգերազանցեն մյուս կրիպտոարժույթներին»,- կանխատեսում է վերլուծաբան Մուրադ Մախմուդովը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72