Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Մայքլ Սեյլոր. Բիթքոյնը մինչև 2045 թվականը կարժենա 13 միլիոն դոլար
30/07/2024 14:38
Կիսվել

Մայքլ Սեյլոր. Բիթքոյնը մինչև 2045 թվականը կարժենա 13 միլիոն դոլար

Առաջին կրիպտոարժույթի գնանշումները մինչև 2045 թվականը կհասնեն 13 մլն դոլարի նշագծին։ Այս մասին հայտարարել է MicroStrategy-ի հիմնադիր Մայքլ Սեյլորը Նեշվիլում Bitcoin 2024 ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ, գրում է Cointelegraph-ը ։

Նրա խոսքով՝ բիթքոյնի ներկայիս գնի դեպքում՝ շուրջ 65,000 դոլար, նրա շուկայական կապիտալիզացիան կազմում է 1․3 տրիլիոն դոլար՝ համաշխարհային հարստության ընդամենը 0․1%-ը։ Տարեկան մոտ 29% եկամտաբերության դեպքում թվային ոսկին 2045 թվականին կհասնի համապատասխանաբար 280 տրիլիոն դոլարի և 7%-ի:

Ընդ որում, Սեյլորը նշել է միջինացված արդյունքը։ Նրա գնահատականների համաձայն՝ աճող կանխատեսման դեպքում բիթքոյնը կդառնա 49 մլն դոլար և կկազմի համաշխարհային հարստության 22%-ը, անկումային կանխատեսման դեպքում՝ համապատասխանաբար 3 մլն դոլար և 2%:

MicroStrategy-ի հիմնադիրը կոչ է արել կոնֆերանսի հանդիսատեսին դառնալ բիտքոյն-մաքսիմալիստներ՝ գնել առաջին կրիպտոարտարժույթը, փոխանցել բոլոր ակտիվները դրա մեջ և տեղափոխվել ցածր հարկերի իրավասություն, որպեսզի խնայված միջոցները ներդնեն թվային ոսկու մեջ:

Fastex

Ամբողջ ֆիզիկական կապիտալը՝ բաժնետոմսերից և պարտատոմսերից մինչև մեքենաներ և անշարժ գույք, ենթարկվում են թերմոդինամիկայի օրենքներին, ներառյալ էնտրոպիան՝ ժամանակի ընթացքում էներգիայի ցրման միտումը, ասաց Սեյլորը:

Սեյլորն ասաց, որ առաջին կրիպտոարժույթը բացառություն է կանոնից, քանի որ այն «ֆիզիկական աշխարհում չէ» և ունի «անսահման կյանքի տևողությունը»:

Նախկինում MicroStrategy-ի հիմնադիրը վստահություն էր հայտնել, որ բիթքոյնը կարող է հասնել 10 միլիոն դոլարի՝ Չինաստանի աջակցության և այլ գործոնների հաշվին: Նա ակտիվն անվանեց «կատարյալ»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04