Կրիպտո

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ռիչարդ Տենգը՝ կրիպտոշուկաներում տիրող անկայության մասին
05/08/2024 21:33
Կիսվել

Ռիչարդ Տենգը՝ կրիպտոշուկաներում տիրող անկայության մասին

Աշխարհի առաջատար կրիպտոհարթակ Binance-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Տենգը մեկնաբանել է վերջին օրերին համաշխարհային ֆինանսական և կրիպտոշուկաներում տիրող անկայուն իրավիճակը։

Վերջին մի քանի օրվա ընթացքում ինչպես կրիպտոարժույթների, այնպես էլ բաժնետոմսերի գների կտրուկ անկումը կարելի է վերագրել մակրոտնտեսական և կրիպտոարժույթներին յուրահատուկ գործոնների համակցությամբ, չնայած, թվում է այս պահին առաջինն ավելի ազդեցիկ է:

Անցած շաբաթվա ընթացում Ուոլ Սթրիթն աչքի ընկավ մակրոտնտեսական տեսանկյունից զգալի անկայունությամբ: Շարունակական տնտեսական անկման մտավախության պատճառով շաբաթվա վերջին հիմնական ինդեքսների և ֆոնդային բորսայի ֆյուչերսների կտրուկ անկում գրանցվեց: Այդ մտահոգությունները ավելի սրվեցին ուրբաթ օրը, երբ հրապարակվեց ԱՄՆ-ում զբաղվածության մասին զեկույցով, որն էլ առաջ բերեց  տնտեսական աճի կայունության վերաբերյալ մտավախություններ: Բացի այդ, շարունակվող աշխարհաքաղաքական լարված իրավիճակը նպաստել է շուկայի անորոշությանը և անկայունությանը:

Եթե խոսենք կրիպտոարժույթներմասին, ապա տնտեսական անկման մտավախության պատճառով ընդհանուր շուկայական վաճառքը հանգեցրեց կապիտալի վերաբաշխման՝ բարձր ռիսկային ակտիվներից, որոնց թվում շարունակում են ներառվել թվային արժույթները, դեպի ցածր ռիսկային: Այս շարժումը ավելի սրվեց, կապված ԱՄՆ նախագահական մրցավազքի վերջին փոփոխություններով, որը շուկայի որոշ մասնակիցներ համարում են ոչ բարենպաստ կրիպտոարժույթների, որպես ակտիվների դասի, համար: Եվ վերջապես, կրիպտոարժույթի շուկայում ամառային ամիսները մշտապես ցածր եկամտաբերությամբ և պատմականորեն ավելի պասիվ են եղել, քան տարվա մյուս ամիսները: Հնարավոր է, այս դինամիկայի վրա սեզոնայնությունն ևս իր դերն ունի:

Չնայած այս մարտահրավերներին, մենք չենք դիտարկում այն որպես կրիպտոարժութային շուկայի երկարաժամկետ բացասական միտում: Կանխատեսվում է, որ սեպտեմբերին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը  կնվազեցնի տոկոսադրույքները, որն էլ պետք է բարելավի ԱՄՆ տնտեսության հեռանկարը: Ավելին, առաջիակա նախագահական ընտրություններով պայմանավորված դեռևս մեծ է շուկայի տատանումների հավանականությունը։ Ընտրությունների օրը մոտենալուն զուգահեռ մենք հնարավոր է ականատես դառնանք շուկայի վրա երկու հնարավոր ազդեցություններից մեկին, քանի որ աստիճանաբար թեկնածուները հստակեցնում են իրենց դիրքորոշումը կրիպտոարժույթների վերաբերյալ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37