Կրիպտո

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ջասթին Սանը մեմքոյնների ստեղծման հարթակ է գործարկել
20/08/2024 10:01
Կիսվել

Ջասթին Սանը մեմքոյնների ստեղծման հարթակ է գործարկել

Sun.io ապակենտրոնացված նախագիծը, որը կապված է Tron էկոհամակարգի հիմնադիր Ջասթին Սանի հետ, գործարկել է SunPump հարթակը, որը թույլ է տալիս օգտատերերին ստեղծել մեմքոյններ Tron բլոկչեյնում, գրում է RBC Crypto-ն։

TRON բլոկչեյնը ժամանցային բովանդակության ապակենտրոնացված էկոհամակարգ է, որը գործարկվել է 2017 թվականին չինացի ձեռնարկատեր Ջասթին Սանի կողմից: TRON ցանցում փոխանցումների ընդհանուր գումարը գերազանցել է 13 տրիլիոն դոլարը, իսկ հաշիվների թիվը՝ 215 միլիոնը։

Fastex

Tron ցանցում մշակողները ստեղծում են ժամանցային հավելվածներ (dApps) և դրանք առաջարկում անմիջապես օգտատերերին՝ շրջանցելով միջնորդներին։

SunPump ծառայությունը կմրցի Solana ցանցի թոքենային գեներատորի հետ, որը կոչվում է pump.fun, կարծում են լրագրողները: Pump.fun-ը ծառայություններ է մատուցում Solana բլոկչեյնում մեմքոյն ստեղծելու համար: Օգոստոսի 13-ին հարթակը հայտնել է, որ իր ամսական եկամուտը կազմել է ռեկորդային 28․73 մլն դոլար:

SunPump թիմը միևնույն ժամանակ հայտարարեց, որ Tron DAO-ի հետ միասին գործարկել է Meme Ecosystem Boost ծրագիրը՝ աջակցելու իր հարթակում թողարկված երիտասարդ թոքեններին: Ծրագրի համար հատկացված ֆոնդի չափը 10 մլն դոլար է։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45