Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Գործարարներն ու միջազգային մամուլն անդրադարձել են Binance-ի թոփ-մենեջեր Տիգրան Ղամբարյանի գործին
29/08/2024 20:57
Կիսվել

Գործարարներն ու միջազգային մամուլն անդրադարձել են Binance-ի թոփ-մենեջեր Տիգրան Ղամբարյանի գործին

Binance-ը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը և աշխարհի տարբեր կազմակերպություններին աջակցել թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանի ազատ արձակմանը: «Բիզնես 24»-ը բազմիցս անդրադարձել է Ղամբարյանի գործին: Երեկ տեղեկացրել էինք, որ նրա առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է: Դրան անդրադարձել են նաև հեղինակավոր գործարարներ ու միջազգային լրատվամիջոցներ:

Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը հրապարակել է գրառում, որը համոզիչ մանրամասներ է ներկայացնում Տիգրանի առողջական վիճակի վատթարացման և նրա հանդեպ շարունակական անարդարությունների մասին: Նա արդեն ավելի քան կես տարի կալանավորված է Նիգերիայում: Ռ. Թենգը մտահոգություն է հայտնում իրավիճակի հետ կապված և առաջարկում հայացք նետել թեմայի՝ ընդգծելով մարդասիրական մոտեցման ու հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին:

Reuters-ը գրել է, որ ամերիկացի օրենսդիրները Նիգերիայում ԱՄՆ դեսպանատանը հորդորում են պահանջել ազատ արձակել բանտարկված Տիգրան Ղամբարյանին մարդասիրական նկատառումներով, քանի որ նա վատառողջ է:

Իսկ Fortune-ի հոդվածն ակնարկ է այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախկին հատուկ գործակալը փակված Նիգերիայի բանտում, իսկ նրա ընտանիքը խնդրում է Պետդեպարտամենտի միջամտությունը:

Wired-ն էլ հայտնում է, որ Կոնգրեսում աճում է ճնշումը՝ Նիգերիայում բանտարկված կրիպտոքննիչ Տիգրան Ղամբարյանին որպես պատանդ վերաբերվելու համար:

Գործարար Ջեֆ Ռոբերթսն էլ այս մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով Տիգրան Ղամբարյանի լուսանկարը:

«‎Սա Տիգրանն է՝ ԱՄՆ նախկին հատուկ գործակալ, որը պատանդ է պահվում Նիգերիայում, ուր գնացել էր բանակցելու Binance-ի համար: Պետդեպարտամենտը դեռևս նրա գործի մասին չի բարձրաձայնում»:

Տիգրան Ղամբարյանի գործով հաջորդ դատական ​​նիստը նշանակված է սեպտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ Ղամբարյանը և Նադիմ Անջարվալլան ձերբակալվել են փետրվարին՝ Նիգերիայի իշխանությունների հետ հանդիպումից հետո: Binance Holdings Limited-ի հետ միասին նրանք մեղադրվում էին հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ: Ընկերությունն ու թոփ-մենեջերները հերքում են իրենց մեղքը:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91