Կրիպտո

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Կիրիլ Խոմյակով. ԱՄՆ-ում տոկոսադրույքը նվազեցնելու ԴՊՀ որոշումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել կրիպտոարժույթների շուկայի համար
16/09/2024 19:58
Կիսվել

Կիրիլ Խոմյակով. ԱՄՆ-ում տոկոսադրույքը նվազեցնելու ԴՊՀ որոշումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել կրիպտոարժույթների շուկայի համար

Ակնկալվում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 17-ից 18-ը կայանալիք նիստի ընթացքում ԱՄՆ Բաց Շուկայի Դաշնային Կոմիտեն (FOMC) վերջին տարիներին առաջին անգամ կնվազեցնի տոկոսադրույքները: Այս որոշումը կարող է ազդել համաշխարհային շուկաների վրա, ներառյալ կրիպտոարժույթների շուկան, որն ավանդաբար բարձր զգայունություն է ցուցաբերում մակրոտնտեսական փոփոխությունների նկատմամբ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովի մեկնաբանությունը.

ԱՄՆ-ում տոկոսադրույքի ակնկալվող նվազեցումը կարող է հզոր խթան հանդիսանալ թվային ակտիվների գների համար: Տոկոսադրույքի անկումը հանգեցնում է ֆինանսական ոլորտում իրացվելիության աճի և վարկավորման ծախսերի նվազման, որն էլ խթանում է բարձր եկամտաբերությամբ և ռիսկային ակտիվների պահանջարկը։ Դրանց թվում կարևոր տեղ են զբաղեցնում կրիպտոարժույթները:

Այսպիսով, 2020 թվականի փետրվարից մինչև 2022 թ. (գրեթե 0% տոկոսադրույքին) ժամանակաշրջանում բիթքոյինի արժեքն աճել է 375%-ով։ Բացի այդ, առավել ցածր տոկոսադրույքը կարող են մտահոգություններ առաջացնել գնաճի վերաբերյալ՝ դրդելով ներդրողներին փնտրել այնպիսի ակտիվներ, որոնք կպահպանեն իրենց իսկ կապիտալը: Կրիպտոարժույթները, մասնավորապես՝ բիթքոյնը, հաճախ դիտվում են որպես այդպիսին, իսկ դոլարի դիրքերի թուլացումը միայն մեծացնում է նրանց նկատմամբ հետաքրքրությունը՝ որպես արժեքի պահպանման այլընտրանքային միջոց:

Հարկ է նաև նշել, որ կրիպտոարժույթների շուկայի վրա կարող են դրական ազդեցություն ունենալ առանձնահատուկ գործոններ: Օրինակ, վերջերս տեղի ունեցած բիթքոյնի հալվինգը, որը պատմականորեն նպաստում է գների աճին՝ իրադարձությունից 6-18 ամիս անց:

Կարևոր գործոն է նաև կրիպտոարժույթների համար սփոթ ETF-ների ի հայտ գալը, որը թվային ակտիվների շուկան դարձնում է ավելի հասանելի ինստիտուցիոնալ ներդրողների համար և խթանում իրացվելիության աճին:

Սեպտեմբերն ավանդաբար թույլ ամիս է կրիպտոարժույթների համար, բայց հոկտեմբերին մենք հաճախ ենք նկատում, որ գների վերականգնվում են: Տոկոսադրույքի ակնկալվող կրճատումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ այդ աճի համար:

Ընդհանուր առմամբ, տոկոսադրույքը նվազեցնելու FOMC-ի որոշումը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել կրիպտոարժույթների շուկայի համար: Բարձր իրացվելիությունը, նոր ֆինանսական գործիքների հասանելիությունը և վարկավորման ծախսերի կրճատումը նոր հնարավորություններ են բացում թվային ակտիվներում ներդրումներ կատարողների համար:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11