Կրիպտո

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՄՆ ընտրություններից առաջ ռեկորդային արտահոսք է նկատվում բիթքոյն ETF-ներում
05/11/2024 20:38
Կիսվել

ԱՄՆ ընտրություններից առաջ ռեկորդային արտահոսք է նկատվում բիթքոյն ETF-ներում

Ամերիկյան բիթքոյն ETF-ները ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ գրանցել են օրական ամենամեծ արտահոսքը, գրում է Bloomberg-ը։

12 հիմնադրամներից, այդ թվում՝ BlackRock-ից և Fidelity Investments-ից, արտահոսքը նոյեմբերի 4-ին, կազմել է 579․5 մլն դոլար։ Թվային ակտիվների առևտրականները պատրաստվում են աճող անկայունության շրջանի, որը կսկսվի ԱՄՆ ընտրություններից անմիջապես հետո, կարծում է գործակալությունը։

Թե ինչ քաղաքականություն է լինելու կրիպտոարժույթների հետ կապված միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, պարզ կդառնա միայն ընտրված նախագահի թիմի վերջնական ձևավորումից հետո, ասում է կրիպտոարժույթների շուկայի ստեղծող Wincent-ի ավագ տնօրեն Փոլ Հովարդը։ Մինչ Թրամփն իր քարոզարշավի ընթացքում պաշտպանում էր կրիպտոարժույթները, Հարիսը ավելի զգուշավոր դիրքորոշում է որդեգրել և խոստացել է աջակցել թվային ակտիվների կարգավորիչ դաշտին։

Fastex

Բիթքոյնի փոխարժեքը նոյեմբերի 5-ին կազմել է 68,915․99 դոլար (+0․21%): Մարտին բիթքոյնը հասել է 73,798 դոլարի պատմական առավելագույնին, ինչը պայմանավորված է բիթքոյն ETF-ներում միջոցների ներհոսքով: 2024 թվականին այս կրիպտոարժույթը թանկացել է մոտ 60%-ով, ինչը գերազանցում է բաժնետոմսերի ու ոսկու աճը, գրում է գործակալությունը։

Այն բանից հետո, երբ բիթքոյնը հասավ ռեկորդային գնի, դրամական միջոցների հոսքը դեպի ֆոնդեր դանդաղեց: 2024 թվականի աշնան սկզբին Bitcoin ETF-ները զուտ արտահոսքի երկար ժամանակաշրջան ապրեցին. այդ ընթացքում ներդրողները մեկ շաբաթվա ընթացքում 1․2 միլիարդ դոլար դուրս բերեցին բիթքոյն ETF-ից:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6