Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Գրեթե 120 հազար բիթքոյն գողացած հաքերին դատարանը դատապարտել է հինգ տարվա ազատազրկման
20/11/2024 11:40
Կիսվել

Գրեթե 120 հազար բիթքոյն գողացած հաքերին դատարանը դատապարտել է հինգ տարվա ազատազրկման

Հաքեր Իլյա Լիխտենշտեյնը, ով հայտնի է «հոլանդացի» մականունով, Վաշինգտոնի դաշնային դատարանը դատապարտել է հինգ տարվա ազատազրկման։ Նախկինում նա խոստովանել է, որ 2016 թվականին կոտրել է Bitfinex կրիպտոարժույթի բորսան և գողացել է գրեթե 120,000 բիթքոյն, որոնք այժմ ավելի քան 10 միլիարդ դոլար են:

Լիխտենշտեյնը և նրա կինը՝ Հիզեր Մորգանը ձերբակալվել են 2022 թվականին, իսկ անցյալ տարվա օգոստոսին երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել փողերի լվացման նպատակով դավադրության մեջ: Գողացված կրիպտոարժույթը, որը գողության պահին արժեր մոտ 71 միլիոն դոլար, Լիխտենշտեյնի և Մորգանի ձերբակալության պահին արժեր մոտ 4.5 միլիարդ դոլար։ Այսօրվա գներով գողացված միջոցները կարժենային ավելի քան 10 միլիարդ դոլար։

Fastex

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ Լիխտենշտեյնը և Մորգանը «օգտագործել են լվացման բազմաթիվ բարդ տեխնիկաներ»՝ թաքցնելու գողացված միջոցները, այդ թվում՝ օգտագործելով կեղծ նույնականացում, բիթքոյնը այլ կրիպտոարժույթների փոխարկում, ոսկու գնում, ինչպես նաեւ Darknet-ի տարբեր շուկաներում և կրիպտոարժույթների բորսաներում եկամուտների տեղաբաշխում ու ստացում:

Լիխտենշտեյնի 5 տարվա պատիժը նկատելիորեն ցածր է առավելագույն 20 տարվա ազատազրկումից՝ փողերի լվացման դավադրության համար: Մորգանը, ով հայտնի է նաև որպես «Razzlekhan», կդատապարտվի նոյեմբերի 18-ին։ Նրան սպասվում է 18 ամսվա ազատազրկում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Fastex Էկոհամակարգի աջակցությամբ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2