Կրիպտո

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
MGX-ը 2 միլիարդ դոլար է ներդրել Binance-ում. առաջին ինստիտուցիոնալ գործարքը առաջատար կրիպտոհարթակի պատմության մեջ
13/03/2025 21:58
Կիսվել

MGX-ը 2 միլիարդ դոլար է ներդրել Binance-ում. առաջին ինստիտուցիոնալ գործարքը առաջատար կրիպտոհարթակի պատմության մեջ

Binance-ը՝ կրիպտոաշխարհի խոշորագույն հարթակը և բորսան, հայտարարել է MGX արհեստական ​բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների ընկերությունից 2 միլիարդ դոլարի ֆինանսավորման ներգրավման մասին: Այս գործարքը առաջին ինստիտուցիոնալ ներդրումն է Binance-ում՝ բացելով կրիպտոարդյունաբերության զարգացման նոր փուլ։

Գործարքի արդյունքում MGX-ը դառնում է Binance-ի մինորիտար բաժնետեր՝ ընդլայնելով իր գործունեությունը թվային ակտիվների ոլորտում։ Ներդրումն ընդգծում է MGX-ի ռազմավարական տեսլականը՝ համատեղել արհեստական ​​ինտելեկտը, բլոկչեյնը և ֆինանսական տեխնոլոգիաները:

Այս ներդրումը ամրապնդում է Binance-ի դիրքը որպես առաջատար կրիպտոհարթակ և վերահաստատում MGX-ի հանձնառությունը՝ աջակցելու ապակենտրոնացված ֆինանսների (DeFi), թոքենացված տնտեսությունների և բլոկչեյնի վրա հիմնված AI լուծումների զարգացմանը:

Սա նաև երբէև իրականացված ամենամեծ ներդրումն է կրիպտոարժութային ընկերությունում, ինչպես նաև ամենամեծ գործարքը, որն ամբողջությամբ վճարվել է կրիպտոարժույթով (stablecoin):

«MGX-ի ներդրում Binanace-ում աջակցություն է թվային ֆինանսների ապագային։ Կրիպտոարժույթների նկատմամբ ինստիտուցիոնալ հետաքրքրությունը շարունակում է աճել։ Կարգավորվող, անվտանգ և մասշտաբայնացվող ենթակառուցվածքի անհրաժեշտությունն գնալով ավելի ակնհայտ է դառնում, և այստեղ է, որ Binance-ը ստանդարտներ է թելադրում։ Միահամուռ ջանքերով կարող ենք նպաստել կայուն և բաց ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը», – նշել է MGX-ի ղեկավար Ահմեդ Յահիան։

«Այս գործարքը կարևոր քայլ է Binance-ի և ամբողջ կրիպտոարդյունաբերության համար։ Մենք կառուցում ենք էկոհամակարգ, որը հիմնված է անվտանգության, կանոնակարգման թափանցիկության և օգտատերերի պաշտպանության վրա։ MGX-ի հետ կշարունակենք նորարարություններ ներդնել և զարգացնել թվային ակտիվները», – հայտարարել է Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Տենգը:

Binance-ը ակտիվորեն գործում է ԱՄԷ-ում, որտեղ աշխատում է  ընկերության 5,000 աշխատակցից ավելի քան 1,000-ը։ Այսօր հարթակը սպասարկում է ավելի քան 260 միլիոն օգտատեր 100-ից ավել երկրում, իսկ ընդհանուր առևտրային ծավալը գերազանցել է 100 տրիլիոն դոլարը:

MGX-ը ներդրումային ընկերություն է, որը մասնագիտացած է արհեստական բանականության (AI) և առաջատար տեխնոլոգիաների զարգացման և ներդրման մեջ՝ ԱՄԷ-ում և գլոբալ մակարդակով ռազմավարական գործընկերությունների միջոցով: MGX-ն ներդրումներ է կատարում այն ոլորտներում, որտեղ արհեստական բանականությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ տնտեսության վրա, ներառյալ կիսահաղորդչային տեխնոլոգիաները, ենթակառուցվածքները, ծրագրային ապահովումը, կենսատեխնոլոգիան և ֆիզիկական AI-ը:

Binance-ը համաշխարհային բլոկչեյն էկոհամակարգի առաջատար ընկերությունն է, որը կանգնած է աշխարհի խոշորագույն կրիպտոբորսայի հիմքում՝ առևտրային ծավալով և գրանցված օգտատերերի քանակով: Binance-ին վստահում են ավելի քան 260 միլիոն մարդ 100-ից ավել երկրում՝ բարձր անվտանգության ստանդարտների, թափանցիկության, արագ առևտրային շարժիչի, ներդրողների պաշտպանության և թվային ակտիվների բազմազանության շնորհիվ: Binance-ը ակտիվորեն կառուցում է ներառական կրիպտոէկոհամակարգ, ընդլայնելով ֆինանսական հասանելիությունը ամբողջ աշխարհում, որտեղ կրիպտոարժույթները ծառայում են որպես հիմնական ֆինանսական գործիք:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69