Կրիպտո

USD BUY - 383.00-1.00 USD SELL - 386.00-0.50
EUR BUY - 432.00+0.00 EUR SELL - 438.00-1.00
OIL:  BRENT - 64.98-2.06 WTI - 61.68-2.11
COMEX:  GOLD - 3338.10+0.88 SILVER - 33.90+1.92
COMEX:  PLATINUM - 1081.70+2.16
LME:  ALUMINIUM - 2471.50+0.88 COPPER - 9519.50-0.04
LME:  NICKEL - 15518.00-0.28 TIN - 33083.00+0.56
LME:  LEAD - 1980.50+0.97 ZINC - 2710.50+1.27
FOREX:  USD/JPY - 143.34-0.34 EUR/GBP - 1.1327+0.00
FOREX:  EUR/USD - 1.1327+0.00 GBP/USD - 1.3421-0.04
STOCKS RUS:  RTSI - 1109.77+0.20
STOCKS US: DOW JONES - 41860.44-1.91 NASDAQ - 18872.64-1.41
STOCKS US: S&P 500 - 5844.61-1.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 36985.87-0.84 TOPIX - 2717.09-0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 23544.31-1.19 SSEC - 3380.19-0.22
STOCKS EUR:  FTSE100 - 8786.46+0.06 CAC40 - 7910.49-0.40
STOCKS EUR:  DAX - 24122.40+0.36
22/05/2025  CBA:  USD - 384.44-0.62 GBP - 515.15-1.14
22/05/2025  CBA:  EURO - 434.11-2.47
22/05/2025  CBA:  GOLD - 40784.00+406.00 SILVER - 409.86+7.51
Binance-ի տարածաշրջանային տնօրեն Կիրիլ Խոմյակովը՝ գլխավոր կրիպտոարժույթի Bitcoin Pizza Day-ին սահմանած գնային ռեկորդի մասին
22/05/2025 17:14
Կիսվել

Binance-ի տարածաշրջանային տնօրեն Կիրիլ Խոմյակովը՝ գլխավոր կրիպտոարժույթի Bitcoin Pizza Day-ին սահմանած գնային ռեկորդի մասին

«Բիզնես 24»-ը ստացել է աշխարհի խոշորագույն կորիպտոհարթակ Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, նաև Միջին Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովի մեկնաբանությունն առաջատար կրիպտոարժույթ (ծածկարժույթ) բիթքոյնի նոր գնային ռեկորդի մասին, որն, ի դեպ, համընկել է Bitcoin Pizza Day-ի հետ։

2025 թվականի մայիսի 22-ին բիթքոյնը սահմանեց նոր պատմական ռեկորդ՝ գերազանցելով 111,000 ԱՄՆ դոլարի շեմը։ Այս իրադարձությունը դարձավ կարևոր հանգրվան կրիպտոարդյունաբերության համար՝ հաստատելով ներդրողների աճող հետաքրքրությունը թվային ակտիվների նկատմամբ, որպես ժամանակակից ֆինանսական համակարգի կայուն տարր։

Բիթքոյնի նոր ռեկորդին զուգահեռ, դրա շուկայական կապիտալիզացիան գերազանցեց 2.165 տրիլիոն դոլարը, իսկ BTC-ի բաժինը ամբողջ կրիպտոշուկայի կապիտալիզացիայի մեջ հասավ 63 տոկոսի՝ թույլ տալով բիթքոյնին շրջանցել Amazon-ին և մտնել աշխարհի ամենամեծ հինգ ակտիվների ցուցակը։ Կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան հասավ 3.54 տրիլիոն դոլարի։ Բիթքոյնի աճը 24 ժամում գերազանցեց 4 տոկոսը՝ ամրապնդելով «թվային ոսկու» դիրքը համաշխարհային տնտեսության մեջ։

Կարևոր է, որ աճի ներկայիս միտումը հիմնված է թե՛ տեխնիկական, թե՛ հիմնարար ամուր հիմքերի վրա։ CryptoQuant-ի վերլուծաբանները արձանագրել են, որ բիթքոյնի իրացված կապիտալիզացիան մեկ օրում աճել է 3 միլիարդ դոլարով, ինչը կարող է վկայել կայուն աճի իմպուլսի մեկնարկի մասին։ Ի տարբերություն նախկին ցիկլերի՝ այս անգամ հիմնական խթանիչները ինստիտուցիոնալ ներդրողներն են և երկարաժամկետ ներդրումային ռազմավարությունները։

Խոշոր ընկերություններ՝ ինչպես MicroStrategy-ին, Metaplanet-ը և Twenty One Capital-ը, ակտիվորեն մեծացնում են իրենց բիթքոյն պահուստները։ Մասնավորապես, Strategy ընկերությունը վերջերս ձեռք է բերել 7,390 BTC՝ իր ընդհանուր պորտֆելը հասցնելով 576,230 BTC-ի։ Վերլուծաբանների կարծիքով՝ նման կուտակումը ակտիվի սահմանափակ առաջարկի պայմաններում ձևավորում է «կատարյալ փոթորիկ»՝ հետագա աճի համար։

Մի շարք վերլուծավաբաններ նշում են բիթքոյնի ինստիտուցիոնալ հոսքերի աննախադեպ կայունությունը՝ ընդգծելով, որ խոշոր ներդրողները հաճախ կիրառում են արժեքի միջինացման ռազմավարություն։ Հավելյալ ազդեցություն ունեն նաև սփոթային ETF-ներում կայուն ներդրումները, մակրոտնտեսական անորոշությունը և դրական կարգավորող ազդակները։

Նոր պատմական առավելագույնի սահմանումը առավել խորհրդանշական է նաև այն պատճառով, որ այն համընկավ Bitcoin Pizza Day-ի հետ՝ օր, երբ 15 տարի առաջ կատարվեց առաջին իրական բիթքոյն գործարքը։ Այդ ժամանակվանից այս օրը մեզ հիշեցնում է, թե որքան  է զարգացել ոլորտը, և թե որքան մեծ կարող է լինել այն, ինչը ժամանակին արժեր ընդամենը մի քանի դոլար։

Binance-ում մենք նման իրադարձությունները դիտարկում ենք ոչ թե պարզապես որպես շուկայական ցուցանիշներ, այլ որպես կրիպտոարդյունաբերության հասունացման և միլիոնավոր օգտատերերի վստահության ամրապնդման վկայություններ։ Մենք դրական ենք գնահատում ներկայիս միտումները և տեսնում ենք կայուն ցլային շուկայի ձևավորման նշաններ։ Այս պայմաններում բացառված չէ, որ շուկան առաջիկայում ևս մի քանի անգամ կհասնի նոր պատմական բարձրունքների։

22/05/2025
դրամ
Դոլար (USD)
384.44
-0.62
Եվրո (EUR)
434.11
-2.47
Ռուբլի (RUR)
4.83
+0.03
Լարի (GEL)
140.51
-0.10
40784.00
+406.00
Արծաթ
409.86
+7.51