
Սթեյբլքոյնները և առցանց վճարումների նոր իրականությունը
Ի՞նչ է կատարվում աշխարհում
Սթեյբլքոյնները (կայուն կրիպտոարժույթ) մեծ արագությամբ փոխում են մոտեցումը առցանց վճարումներին։ Վերջին երկու տարիների ընթացքում դրանց միջոցով իրականացված գործարքների ծավալը հասել է 94.2 միլիարդ դոլարի։ Առաջին անգամ հիմնական հոսքը գալիս է ոչ թե մասնավոր փոխանցումներից, այլ ընկերությունների միջև գործարքային հաշվարկներից։ Գրաֆիկները ցույց են տալիս, որ բիզնես-վճարումները սթեյբլքոյններով աճել են ավելի արագ, քան ցանկացած այլ կատեգորիա՝ գերազանցելով թե՛ P2P փոխանցումները, թե՛ սպառողական վճարումները։
Պատճառները հասկանալի են. վճարումները դառնում են ավելի արագ, էժան ու թափանցիկ։ Այսօր շատ զարգացած տնտեսություններ արդեն ինտեգրում են կայուն կրիպտոարժույթներ ֆինանսական համակարգում, սակայն հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ թվային ենթակառուցվածքը ավելի ճկուն է, բացվում են հնարավորություններ արագ փորձարկումների ու ներդրումների համար։ Սա հնարավորություն է ոչ թե հետևից շարժվել, այլ արագության, տեխնոլոգիականության և ադապտացվածության հաշվին քայլել միջազգային մակարդակին համընթաց։
Հայաստան. այլընտրանքի պահանջ
Վերջին տարիներին Հայաստանը ակտիվորեն զարգացնում է թվային տնտեսությունը։ Աճել է ՏՏ արտահանող ընկերությունների, ֆրիլանսերների ու թվային գործակալությունների թիվը։ Սակայն բանկային ենթակառուցվածքը միշտ չէ, որ համապատասխանում է նրանց պահանջներին․ միջազգային փոխանցումները հաճախ տևում են երկար, միջնորդավճարները զգալի են, իսկ նոր ֆինանսական գործիքների հասանելիությունը՝ սահմանափակ։
Տարածաշրջանում կրիպտոարժույթների օրինականացման աճող ֆոնի վրա կայուն կրիպտոարժույթները կարող են դառնալ գործնական լուծում՝ հատկապես արտասահմանյան հաճախորդների հետ հաշվարկների համար։ ՀՀ ֆինանսական վերահսկիչ մարմիններն արդեն քննարկում են մոտեցումները Web3 միջավայրի նկատմամբ, ու նման պայմաններում կենսունակ օրինակները շատ կարևոր են։
Ինչպես է աշխատում կրիպտո-վճարումը․ իրականացված համակարգի օրինակ
Ժամանակակից կրիպտո վճարային լուծումները աստիճանաբար դառնում են թվային ենթակառուցվածքի մի մաս։ Որոշ երկրներում արդեն գործում են համակարգեր, որոնք թույլ են տալիս ընդունել և ուղարկել սթեյբլքոյններ առանց միջնորդավճարի, գրեթե ակնթարթային ձևով ու առանց «գազ» (որոշ կրիպտոարժույթների փոխանցման վճարի միավոր) ծախսերի։ Նման հարթակները գործում են տասնյակ երկրներում, աջակցում են հարյուրավոր թվային ակտիվների և ինտեգրված են տեղական վճարային համակարգերի հետ՝ օրինակ, Բրազիլիայում՝ Pix-ի, կամ Բութանում՝ DK Bank-ի հետ։
Նման հարթակները հնարավորություն են տալիս․
- ընդունել վճարումներ QR կոդերով և հղումներով,
- ինտեգրվել էլեկտրոնային առևտրի կայքերին և բջջային հավելվածներին,
- իրականացնել արագ փոխանցումներ առանց լրացուցիչ գանձումների։
Դրանցից մեկն է Binance Pay-ը՝ խոշոր կրիպտոարժութային խաղացողի կողմից ստեղծված լուծում, որն ուղղված է մանրածախ և գործարար վճարումների իրականացմանը՝ բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա։
Թվեր և միտումներ
Artemis-ի տվյալներով՝ 2023 թ․ հունվարից մինչև 2025 թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում․
- $36 մլրդ — ընկերությունների միջև հաշվարկներ (B2B),
- $18 մլրդ — անձնական փոխանցումներ (P2P),
- $13,2 մլրդ — քարտերին կցված վճարումներ,
- $3,3 մլրդ — առցանց գնումներ և ծառայություններ (B2C)։
Առաջատարներն են ԱՄՆ-ն ու Սինգապուրը՝ յուրաքանչյուրը ապահովելով ընդհանուր հոսքի շուրջ 20 տոկոսը։ Նրանց հետևում են Հոնկոնգը, Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան։ Սակայն արագ աճ են գրանցում նաև երկրներ, որտեղ ազգային արժույթն անկայուն է կամ միջազգային վճարային համակարգերին հասանելիությունը՝ սահմանափակ, ինչպես Լատինական Ամերիկան, Հարավարևելյան Ասիան և Աֆրիկայի որոշ երկրներ։
Ինչ կարող է ստանալ Հայաստանը
Հայաստանը կարող է օգտագործել ստեղծված հնարավորությունների պատուհանը։ Մինչ խոշոր շուկաները ձևավորում են իրենց կարգավորող մոտեցումները, տեղական խաղացողները կարող են արագ փորձարկել այն լուծումները, որոնք գործնականում օգտակար են։ Հատկապես ՏՏ ծառայությունների, ստեղծարար ոլորտների և թվային արտահանման համատեքստում։
Binance Pay-ն ու սթեյբլքոյնները առհասարակ այլևս «ապագայի ֆինտեխ» չեն։ Դրանք այսօր արդեն հասանելի գործիքներ են նրանց համար, ովքեր ցանկանում են պարզեցնել հաշվարկները և շրջանցել ավանդական համակարգերի խոչընդոտները։
Ինչ է սպասվում հետո
Circle ընկերության (USDC թողարկող) IPO-ն 2025 թվականի հունիսին ներգրավել է $1.1 միլիարդ և ցույց է տվել ինստիտուցիոնալ հետաքրքրություն շուկայի նկատմամբ։ Սա ճանապարհ է բացում նոր ցուցակումների և պետական մակարդակով նման ակտիվների ճանաչման համար։
Հնարավորությունը՝ ընդունելու վճարում ծառայությունների կամ ապրանքների դիմաց առանց բանկային միջնորդության, կարող է դառնալ մրցակցային առավելություն հայկական ընկերությունների համար։ Մասնավորապես՝ այն ոլորտներում, որտեղ արագությունն, ճկունությունն ու հասանելիությունն ամենակարևոր գործոններն են։