Կրիպտո

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 455.00+0.00
OIL:  BRENT - 70.07+1.10 WTI - 68.24+0.89
COMEX:  GOLD - 3301.70-1.20 SILVER - 36.77-0.65
COMEX:  PLATINUM - 1381.80+0.14
LME:  ALUMINIUM - 2586.00+0.49 COPPER - 9790.50-0.40
LME:  NICKEL - 15042.00-0.89 TIN - 33397.00+0.34
LME:  LEAD - 2056.50+0.98 ZINC - 2720.50+1.34
FOREX:  USD/JPY - 147.1+0.75 EUR/GBP - 1.1704-0.37
FOREX:  EUR/USD - 1.1704-0.37 GBP/USD - 1.357-0.45
STOCKS RUS:  RTSI - 1110.51+0.68
STOCKS US: DOW JONES - 44240.76-0.37 NASDAQ - 20418.46+0.03
STOCKS US: S&P 500 - 6225.52-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 39821.28+0.33 TOPIX - 2828.16+0.41
STOCKS CHINA:  HANG SENG - 23892.32-1.06 SSEC - 3493.05-0.13
STOCKS EUR:  FTSE100 - 8854.18+0.54 CAC40 - 7766.71+0.56
STOCKS EUR:  DAX - 24206.91+0.55
09/07/2025  CBA:  USD - 383.82-0.37 GBP - 521.34-0.31
09/07/2025  CBA:  EURO - 449.11-1.47
09/07/2025  CBA:  GOLD - 40904-47 SILVER - 453.81+6.11
Tether-ը 80 տոննա ոսկի է պահուստավորել Շվեյցարիայում
09/07/2025 23:34
Կիսվել

Tether-ը 80 տոննա ոսկի է պահուստավորել Շվեյցարիայում

Tether ընկերությունը, որը USDT կայուն կրիպտոարժույթի թողարկողն է, ընդհանուր առմամբ շուրջ 8 մլրդ դոլար արժողությամբ շուրջ 80 տոննա ոսկի է պահում Շվեյցարիայում գտնվող սեփական պահեստում։ Ըստ ընկերության ղեկավար Պաոլո Արդոյնոյի՝ սա «աշխարհում ամենաանվտանգ պահեստն» է։ Պահեստի ճշգրիտ տեղակայման վայրը, իհարկե, չի բացահայտվում։

Այս ծավալը գրեթե ամբողջությամբ պատկանում է հենց Tether-ին, ինչն ընկերությանը դարձնում է աշխարհի խոշորագույն մասնավոր ոսկու պահորդներից մեկը։ Ընկերությունը նման ռազմավարությունը բացատրում է ոսկու գնի աճով, որը պայմանավորված է ԲՐԻՔՍ երկրների կենտրոնական բանկերի աճող հետաքրքրությամբ, ինչպես նաև ծախսերի նվազեցման ձգտմամբ, մասնավորապես՝ երրորդ կողմի պահառուների կողմից գանձվող միջնորդավճարներից խուսափելու նպատակով։

80 տոննա ոսկին ավելին է, քան հետրյալ խոշոր երկրների պաշարները՝ Ավստրալիա, Չեխիա կամ Արգենտինա, ըստ Համաշխարհային ոսկու խորհրդի 2025 թվականի մարտի 31-ի տվյալների։ Համեմատության համար՝ աշխարհի խոշորագույն «ոսկով ապահովված» բորսայական ֆոնդը՝ SPDR Gold Trust-ը, պահում է գրեթե 950 տոննա մետաղ։

Բացի դոլարային սթեյբլքոյնից, Tether-ը թողարկում է նաև ոսկու գնի հետ կապված XAUT ստեյբլքոինը։ Յուրաքանչյուր XAUT թոքեն ապահովված է մեկ ունցիա ֆիզիկական ոսկով, որը հնարավոր է ֆիզիկապես ստանալ Շվեյցարիայում։

Ըստ Tether-ի՝ 2025 թվականի առաջին եռամսյակի պահուստային հաշվետվության՝ թանկարժեք մետաղները կազմում էին ընկերության պահուստների 4.46%-ը ($6.66 մլրդ՝ $149.27 մլրդ-ից)։ Պահուստների մեծագույն մասը՝ $98.5 մլրդ, բաժին էր ընկնում ԱՄՆ գանձապետական պարտատոմսերին։

Ապրիլի վերջին Tether-ը հայտնել է, որ XAUT թոքենների ապահովման ծավալը հասել է 7.7 տոննայի՝ այն դեպքում, երբ դրանց շուկայական կապիտալիզացիան կազմում է $811 մլն։ Մինչդեռ այս ոլորտում XAUT-ի միակ լուրջ մրցակիցը՝ Paxos ընկերության թողարկած PAX Gold (PAXG) թոքենն է՝ $923 մլն շուկայական արժողությամբ։

09/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.82
-0.37
Եվրո (EUR)
449.11
-1.47
Ռուբլի (RUR)
4.912
+0.0079
Լարի (GEL)
141.28
-0.17
40904
-47
Արծաթ
453.81
+6.11