Կրիպտո

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Fastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները
31/07/2025 15:06
Կիսվել

Fastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները

Fastex էկոհամակարգն  այս տարի ևս իր մասնակցությունն է ունեցել հայաստանյան խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit 2025-ին, որը տեղի է ունեցել հուլիսի 21-26-ը Sevan Festival City-ի տարածքում։ Միջոցառումը մեկ հարկի տակ մեկ շաբաթով համախմբել էր ստարտափերների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվողների։ Fastex-ը միջոցառմանը ներկայացել է իր տարբեր պրդուկտներով  և տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներով։

Startup Summit 2025-ի ընթացքում Fastex-ը նախաձեռնել էր տարբեր ինտերակտիվ միջոցառումներ՝ ներգրավելով ոչ միայն մասնագետներին, այլև ոլորտի նորեկներին։

Այցելուներն առաջիններից են հնարավորություն ստացել փորձարկելու Fastex Exchange-ում հասանելի FastFlip խաղային լուծումը։

Fastex-ը միջոցառման յոթ օրերի ընթացքում իրականացրել է տեղեկատվական հանդիպումների շարք, որի ընթացքում ներկայացվել են էկոհամակարգի վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ FastShift-ի և FastBank-ի լուծումների հետ նոր ինտեգրացիաները։

Հուլիսի 24-ին Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է FTN-ի զարգացման հեռանկարները, պատմել Bahamut բլոկչեյնի կարևոր թարմացումների և Web3 վերջին միտումների մասին: Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը #campfiretalk ձևաչափով հանդիպման ընթացքում  խոսել է էկոհամակարգի պրոդուկտների, գործող առաջարկների և նոր նախագծերի մասին:

Fastex-ի մասնակցությունը Startup Summit-ին ևս մեկ անգամ ընդգծում է տեխնոլոգիական աշխարհում էկոհամակարգի հաստատուն դիրքերը և դրա առաքելությունը բլոկչեյն տեխնոլոգիաների հանրայնացման գործընթացում։

Fastex-ը կշարունակի իր ներդրումն ունենալ հայաստանյան զարգացող տեխնոլոգիական աշխարհում՝ կիրառելով Web3-ի ամբողջ ներուժը։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11