
Ալթսեզոնը սկսվել է. ո՞ր ալթքոյնների մեջ ներդրում կատարել
Այլընտրանքային ծածկարժույթների շրջանի (ալթսեզոնի) մեկնարկին ճիշտ պահին գնել ալթքոյն նշանակում է հնարավորինս մեծ շահույթ ստանալ դրա աճից։ Կրիպտոարժույթների շուկան դինամիկ էկոհամակարգ է, որը մշտապես փոփոխվում է։ Թվային ակտիվներից եկամուտ ստանալու համար կարևոր է հետևել միտումներին։ Դրանցից մեկը հենց ալթսեզոնն է՝ այն ժամանակաշրջանը, երբ այլընտրանքային կրիպտոարժույթների գներն ու պահանջարկը կայուն աճ են ունենում։
Ի՞նչ է այթքոյնը. Թվային ակտիվների ոլորտում ընդունված է «ալթքոյն» անվանումը օգտագործել բոլոր այն թոքենների համար, որոնք չեն հանդիսանում Բիթքոյն։ Այս նախագծերը ստեղծվում են որպես Բիթքոյնի այլընտրանք։
Բիթքոյնը՝ առաջին թոքենն է շուկայում, և մնացածները հայտնվել են դրանից հետո։ Այդ պատճառով էլ դրանց անվանումը «ալթքոյն» է՝ «Alternative» (այլընտրանքային) և «Coin» (մետաղադրամ) բառերից։
Տեխնիկապես ողջ կրիպտոարդյունաբերությունը կառուցված է Բիթքոյնի վրա՝ որպես ամենատարածված մետաղադրամի։ Այն խոշոր առաջատար է կապիտալիզացիայով, և համարվում է շուկայի կայունության չափանիշ։
Իսկ այլընտրանքային թոքենները նախատեսված են օգտատերերի հատուկ կարիքները լուծելու համար և հաճախ ունենում են ավելի ֆունկցիոնալ հնարավորություններ, օրինակ՝
- Գործարքների ավելի արագ մշակում,
- Ցածր միջնորդավճարներ,
- Ապակենտրոնացված հավելվածների գործարկում,
- Սմարթ-պայմանագրերի իրականացում,
- Վճարային տերմինալների ինտեգրում։
Կարևոր տարբերությունն այն է, որ Բիթքոյնը ստեղծված է որպես ունիվերսալ վճարամիջոց, մինչդեռ ալթքոյնները կարող են ավելի նպատակային գործառույթներ կատարել։ Օրինակ՝ LTC-ն նախատեսված է արագ գործարքների, իսկ XLM-ը՝ տարբեր արժույթների միջև փոխանցումների համար։
Ալթքոյնների ցանկը ներառում է հարյուրավոր տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի մշակողների կողմից նախատեսված յուրահատուկ գործառույթներ՝ կախված օգտատերերի կարիքներից։
2025 թվականի լավագույն ալթքոյնները
Ահա բարձր աճի պոտենցիալ ունեցող մի քանի թոփ ալթքոյններ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել՝ առաջիկա ալթսեզոնի նախաշեմին։
Snorter
Snorter-ը խոստումնալից ալթքոյն է Solana հարթակի վրա, որը հիմնված է առևտրի վրա՝ իրականացվող Telegram մեսենջերում ներդրված առևտրային բոտի միջոցով։
Ներքին SNORT թոքենը թվային ակտիվ է, որը հնարավորություն է տալիս իրականացնել առևտուր՝ ակտիվների ավտոմատացված կառավարման միջոցով։ Telegram-ում առևտրային բոտը հիմնված է արհեստական բանականության տեխնոլոգիաների վրա։ Արհեստական բանականությունը ընդամենը մի քանի վայրկյանում կարող է խորքային վերլուծել շուկայի վիճակը և որոշում կայացնել գործարք բացելու վերաբերյալ։ Այսպիսի գործիքների օգտագործումը օգնում է նվազեցնել էմոցիոնալ ազդեցությամբ պայմանավորված ռիսկերն առևտրային որոշումների վրա։
Snorter նախագիծը առաջարկում է՝
- ամենացածր միջնորդավճարները Solana հարթակի նախագծերից,
- պատվերների ակնթարթային կատարում
- և էքսկլյուզիվ հասանելիություն նոր թոքեններին։
Ներկայում նախագիծը գտնվում է նախավաճառքի փուլում։ Այս պահին այն արդեն ներգրավել է ավելի քան 2.5 միլիոն դոլար։ Թոքենի արժեքը նյութի պատրաստման պահին՝ 1 $SNORT = $0.0997։
TOKEN6900
TOKEN6900-ը հումորային ալթքոյն է, որի նպատակը մեմ-մշակույթն ու կրիպտոշուկայի դինամիկան համատեղելն է։ Այս թոքենը վերածվում է նոր միտման խորհրդանիշի՝ ուղղված այն ներդրողներին, ովքեր հետաքրքրված են բարձր շահարկվածության (հայպային վոլատիլության) պայմաններում առաջացող հնարավորություններով։
TOKEN6900-ը նախատեսված է ոչ միայն փոխանակման, այլև շուկայի առևտրական տրամադրությունները և լիկվիդության շարժերը արտացոլելու համար։ Այն չի հետևում ավանդական տնտեսական ցուցանիշներին, այլ կենտրոնանում է համայնքում և ներդրողների շրջանում տեղի ունեցող զարգացումների վրա։
Ֆոնդահավաքի խիստ սահմանափակ լիմիտն է՝ 5 միլիոն դոլար։ Թոքենի մեկնարկային գինը ներկայում կազմում է $0.00675, իսկ վերջնական գինը պետք է սահմանվի $0.007125 մակարդակում։ Թոքենների առավելագույն քանակը՝ 930,993,091, որոնցից 6900 թոքեն կպահպանվեն հատուկ՝ 5 տարի ժամկետով արգելափակված ձևով։
Նյութի պատրաստման պահին նախագծում արդեն ներգրավվել է ավելի քան $1.3 միլիոն։
Ինչպե՞ս հասկանալ, որ սկսվել է ալթսեզոնը
Ալթքոյնների սեզոնի (ալթսեզոնի) սկսման առաջին ցուցանիշը Բիթքոյնի և ալթքոյնների շուկայական կապիտալիզացիայի հարաբերակցության փոփոխությունն է։ Երբ ալթքոյնների մասնաբաժինը զգալիորեն աճում է, իսկ BTC-ն՝ նվազում, դա համարվում է սեզոնի մեկնարկի առաջին նշաններից։
Կարևոր է, որ նման փոփոխությունները շուկայում լինեն շարունակական։ Հանկարծակի և կտրուկ տատանումները կարող են լինել շուկայի արձագանքը որևէ խոշոր աշխարհաքաղաքական իրադարձության նկատմամբ և չեն կարող դիտարկվել որպես երկարաժամկետ ներդրումների միտում։
Մեկ այլ հնարավոր ցուցիչ է համայնքի ընդհանուր հետաքրքրվածությունը։ Թեմատիկ խմբերում կամ սոցիալական ցանցերում քննարկումների աճը ևս համարվում է ալթքոյնների սեզոնի հավանական մեկնարկի նշան։ Նույնիսկ ավելի համոզիչ է այն, երբ խոշոր կրիպտոբորսաներում ալթքոյնների առևտրի ծավալներն աճում են։
Ինչպես է կրիպտոոլորտը կարգավորվում Հայաստանում
Հայաստանը շարժվում է կրիպտոհաբ ձևավորելու ճանապարհով։ Այդ նպատակով երկրում իրականացվում են թվային ակտիվների շուկայի կարգավորման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ։
Նրանց նպատակն է ստեղծել թափանցիկ և լիովին կանխատեսելի միջավայր՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրումների համար բլոքչեյնի և Web3 տեխնոլոգիաներում։ Կրիպտոակտիվները դիտարկվում են որպես գույք, այդ պատճառով էլ դրանց կարգավորումը իրականացվում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում։
Բացի այդ, 2024 թ. ամռանը ՀՀ հարկային մարմինը հայտարարեց Chainalysis ընկերությունից ծրագրային ապահովման ձեռքբերման ծրագրի մասին։ Դա ամերիկյան արտադրող է, որը մասնագիտացած է թվային ակտիվների միջոցով իրականացվող գործարքների մոնիտորինգի ծրագրերում։ Կոմիտեն նշեց, որ այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի 85 միլիոն դրամ։
Այս ծրագրային ապահովման ձեռքբերումը թույլ է տալիս ուժեղացնել վերահսկողությունը՝ հատկապես ազգային արժույթից կրիպտոարժույթ փոխակերպման և հակառակ ուղղությամբ փոխանակման գործարքների նկատմամբ։ Գլխավոր նպատակը՝ պայքարել փողերի լվացման և ապօրինի եկամուտների լեգալացման դեմ՝ թվային ակտիվների միջոցով։
Նույն նպատակներով նախատեսվում է նաև ներդնել հատուկ նորմատիվ-իրավական դաշտ, որը կկանխի ահաբեկչության ֆինանսավորումը կրիպտոհարթակների միջոցով և կպաշտպանի Հայաստանի քաղաքացիներին՝ ցանկացած ապօրինի գործողությունների զոհ կամ մասնակից դառնալու ռիսկերից։
Այսպիսով, նոր կարգավորիչ միջոցները նպաստում են Հայաստանում կրիպտոարժույթների շուկայի զարգացմանը՝ բարձրացնելով ներդրողների վստահությունը, խթանելով բլոքչեյն տեխնոլոգիաների ոլորտում նորարարությունները և նպաստելով ձեռնարկատիրության աճին տվյալ ոլորտում։
Եզրակացություն
Ներդրողների համար ալթքոյնների սեզոնի (ալթսեզոնի) մեկնարկին հետևելը կարող է դառնալ կապիտալը ավելացնելու հնարավորություն։ Այդ սեզոնին նախորդող միտումների ըմբռնումը և դրա սկիզբը կանխատեսելու կարողությունը մեծացնում են ալթքոյններ գնելու միջոցով շահույթի հասնելու հնարավորությունը։ Նման հնարավորությունը բաց չթողնելու համար կարևոր է մշտապես վերլուծել շուկան։ Որոշելու համար, թե որ ալթքոյններն արժե ձեռք բերել, կարելի է օգտվել հուսալի ազդանշաններ տրամադրող հարթակներից։
Կրիպտոարժույթների շուկան զարգանում է կայծակնային արագությամբ։ Ալթքոյններն առաջարկում են եկամտի հնարավորություններ, որոնք չպետք է անտեսել։ Շուկայի վերլուծությունը և ներդրումների ռազմավարական մոտեցումը կարող են բերել էական հաջողության։