Կրիպտո

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 441.00-1.00 EUR SELL - 446.00-2.00
OIL:  BRENT - 67.55+0.67 WTI - 63.43+0.68
COMEX:  GOLD - 3375.00-0.22 SILVER - 38.04+0.48
COMEX:  PLATINUM - 1348.40+0.57
LME:  ALUMINIUM - 2585.00+0.33 COPPER - 9724.50+0.04
LME:  NICKEL - 14929.00-0.53 TIN - 33420.00-0.68
LME:  LEAD - 1970.00-0.58 ZINC - 2765.50-0.77
FOREX:  USD/JPY - 148.66+0.87 EUR/GBP - 1.1591-0.46
FOREX:  EUR/USD - 1.1591-0.46 GBP/USD - 1.34-0.37
STOCKS RUS:  RTSI - 1131.85-2.13
STOCKS US: DOW JONES - 44785.50-0.34 NASDAQ - 21100.31-0.34
STOCKS US: S&P 500 - 6370.17-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 42633.29+0.05 TOPIX - 3100.87+0.58
STOCKS CHINA:  HANG SENG - 25339.14+0.93 SSEC - 3825.76+1.45
STOCKS EUR:  FTSE100 - 9309.20+0.23 CAC40 - 7938.29-0.44
STOCKS EUR:  DAX - 24293.34+0.07
22/08/2025  CBA:  USD - 382.62-0.08 GBP - 513.13-2.37
22/08/2025  CBA:  EURO - 443.72-2.2
22/08/2025  CBA:  GOLD - 41066-87 SILVER - 462.11+5.94
Կիրիլ Խոմյակով (Binance)․ Կրիպտոարժույթները դեռ երկար կմնան մեզ հետ, իսկ գուցե՝ ընդմիշտ
22/08/2025 20:57
Կիսվել

Կիրիլ Խոմյակով (Binance)․ Կրիպտոարժույթները դեռ երկար կմնան մեզ հետ, իսկ գուցե՝ ընդմիշտ

«Բիզնես 24»-ը զրուցել է աշխարհի առաջատար կրիպտոհարթակ Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովի հետ։ Հարցազրույցում քննարկվել են այս տարածաշրջաններում կրիպտոոլորտի զարգացումը, իրավական կարգավորումները, բլոքչեյն տեխնոլոգիաների հեռանկարները և Binance-ի ռազմավարությունը՝ արագ փոփոխվող համաշխարհային շուկայում։

Որպես տարածաշրջանային ղեկավար՝ դուք ամեն օր շփվում եք պետությունների ներկայացուցիչների հետ, որտեղ կրիպտոակտիվների կարգավորման մոտեցումները լիովին տարբեր են։ Ինչպե՞ս եք գնահատում այս տարածաշրջաններում կարգավորման ներկա վիճակը։ Որո՞նք են, ըստ ձեզ, հավասարակշռված մոտեցում ունեցող երկրները, և որոնք՝ չափազանց խիստ կանոններ ունեցող, որոնք արգելակում են ոլորտի զարգացումը։ Եղե՞լ են երկրներ, որոնք ձեզ զարմացրել են իրենց նորարարական մոտեցմամբ։

Կ․ Խոմյակով․ Սա իմ ամենօրյա աշխատանքի մեծ մասն է և մեծ մարտահրավերը։ Գաղտնիք չէ, որ աշխարհում չկա երկու երկիր, որոնք ունեն նույն կարգավորման մոդելը։ Յուրաքանչյուր պետություն գործում է տարբեր կարգավորող մարմինների, տարբեր մոտեցումների և տարբեր մակարդակի ճկունության պայմաններում։

Դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր երկիր գտնվում է կարգավորման տարբեր փուլում։ Բարեբախտաբար, բոլորը արդեն հասկացել են, որ կրիպտոարժույթը ժամանակավոր բան չէ և այն չի կորելու մեր կյանքից։ Այս տեխնոլոգիան մեզ հետ է դեռ երկար ժամանակով, իսկ գուցե՝ ընդմիշտ։ Որոշ երկրներ արդեն ներդրել են կարգավորող համակարգ, որոշները պատրաստվում են դա անել, իսկ մյուսները դեռ մտածում են՝ ինչպես անել։

Մենք համագործակցում և աջակցում ենք կարգավորողներին բոլոր երեք մակարդակներում։ Այնտեղ, որտեղ արդեն կա կարգավորում, մենք աշխատում ենք նրանց պահանջներին համապատասխանելու ուղղությամբ։ Այնտեղ, որտեղ կարգավորումները դեռ մշակման փուլում են, մենք առաջարկում ենք օգնություն մեր փորձով։ Քանի որ մենք աշխարհի ամենակարգավորվող (regulated) բորսան ենք՝ ավելի քան 21 լիցենզիայով, մենք գիտենք, թե որ մոտեցումներն են ավելի լավ աշխատում, որոնք՝ ոչ, և պատրաստ ենք կիսվել փորձով՝ օգնելով կառուցել ավելի արդյունավետ մոդել։

Դժվարությունն այն է, որ դեռ ոչ մեկին չի հաջողվել ստեղծել իդեալական համակարգ։ Նույնիսկ այս ոլորտի առաջատարները՝ ինչպես Դուբայը կամ Աբու Դաբին, շարունակում են հարմարեցնել և կատարելագործել իրենց քաղաքականությունը։

Մեր տարածաշրջանում պատրաստի կարգավորում ունեն Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը։ Սրանք առաջատար երկրներ են կարգավորման տեսանկյունից։ Մյուսներն ուսումնասիրում են փորձը և ընտրում լավագույն մոդելը։

Կրիպտոարդյունաբերությունը գնալով ավելի է ինտեգրվում ավանդական ֆինանսական համակարգի մեջ։ Կարևոր իրադարձություններից մեկը Bitcoin ETF-ի ստեղծումն էր։ Ինչպե՞ս եք կարծում, արդյոք Bitcoin ETF-ը մեծ ազդեցություն ունի շուկայի վրա։ Այն պարզապես հարմար ներդրումային գործի՞ք է, թե՞ լիարժեք կամուրջ կրիպտոաշխարհի և Ուոլ Սթրիթի միջև։ Եվ ո՞րն է հաջորդ քայլը, որը այս երկու աշխարհները կդարձնի ավելի մոտ։

Կ․ Խոմյակով․ Bitcoin ETF-ը հսկայական նշանակություն ունի կրիպտոաշխարհի համար։ Այն թվերը, որոնք մենք տեսնում ենք՝ Bitcoin-ի արժեքը, հենց ԱՄՆ-ի Bitcoin ETF-ի արդյունքն են։ Bitcoin ETF-ը Bitcoin գնելու պարզ և հասկանալի ճանապարհ է, և այսօր այն մեծ ազդեցություն ունի ցուլային շուկայի (bull market) վրա։

Եթե 2017-ի ցուլային շուկան պայմանավորված էր ICO-ների աճով, իսկ 2021-ին շուկան շարժվում էր retail օգտատերերի հաշվին, ապա այս անգամ շարժիչ ուժը բացառապես ինստիտուցիոնալ ներդրողներն են։ Bitcoin ETF-ը հենց այդ ներդրումների աղբյուրներից մեկն է։ Տարատեսակ կազմակերպություններ, պետություններ, կենսաթոշակային հիմնադրամներ և խոշոր ներդրումային ընկերություններ առաջին հերթին գնում են Bitcoin հենց այս գործիքի միջոցով։

Կարծում եմ, որ Bitcoin ETF-ի շնորհիվ մենք կարող ենք էլ կախված չլինել քառամյա ցիկլերից։ Bitcoin-ի գնի աճի հիմնական պատճառը նոր գումարների հոսքն է։ Քանի դեռ այդ հոսքը շարունակվում է, գինը կաճի։ Եթե ինստիտուցիոնալ ներդրողների ներհոսքը պահպանվի, հնարավոր է՝ չլինի հաջորդ «դասական» քառամյա ցիկլը։

Ինչ վերաբերում է կրիպտոբորսաների և ավանդական ֆինանսական կազմակերպությունների համագործակցությանը՝ ամեն ինչ գնում է թվայնացման և բլոքչեյն տեխնոլոգիաների օգտագործման ուղղությամբ։ Բորսաները առաջարկում են բաժնետոմսեր, իսկ ավանդական բրոքերները՝ կրիպտոարժույթ։ Ամեն ինչ կառուցվում է հաճախորդի պահանջների շուրջ։

Որպեսզի մարդիկ ավելի ակտիվ օգտվեն ծածկարժույթներից, անհրաժեշտ է կրիպտոկրթություն։ Ինչպիսի՞ աշխատանք է տարվել այս ուղղությամբ ձեր տարածաշրջանում, և որոնք են առավել արդյունավետ ձևաչափերը։ Ինչպիսի՞ ռիսկերի հետ կարող են բախվել նորեկները, և ինչպես է Binance-ը օգնում նրանց։

Կ․ Խոմյակով․ Կրթությունը մեր աշխատանքի մեծ մասն է։ Կարելի է ասել, որ մենք լրացնում ենք պետության բացը։ Ցավոք, աշխարհի ոչ մի երկրում պետական կրթական համակարգը չի առաջարկում կրիպտոգրագիտության կամ նույնիսկ ընդհանուր ֆինանսական գրագիտության դասընթացներ։ Սովորեցնում ենք մաթեմատիկա, բայց չենք սովորեցնում, թե որ ակտիվներում պետք է ներդրում անել։

Մենք ոչ միայն սովորեցնում ենք մարդկանց, թե ինչպես անվտանգ աշխատել կրիպտոարժույթների հետ, այլև թե ինչպես ճիշտ ներդրումներ կատարել և պաշտպանված լինել, քանի որ ոլորտում կան շատ խաբեբաներ ու հաքերներ։ Այս ամենը մենք անում ենք ինչպես առցանց, այնպես էլ անցանց (offline)։ Binance Academy-ն կրիպտոարժույթների վերաբերյալ ինտեգրված դասընթացների աշխարհի ամենամեծ համակարգն է՝ սկսնակից մինչև առաջադեմ մակարդակի համար։

ԱՊՀ տարածաշրջանում մենք գործարկել ենք «Կրիպտոդպրոց» նախագիծը։ Այն 6-8 ժամ տևողությամբ ինտեգրված դասընթաց է, որտեղ մասնակիցները ուսուցումը անցնելու և հաջողությամբ հարցերին պատասխանելու դեպքում որպես բոնուս ստանում են USDT իրենց հաշվին և կարող են գործնականում կիրառել գիտելիքները։

Հավելեմ, որ մենք համագործակցում ենք համալսարանների և պետական կրթական ծրագրերի հետ։

Բացի կրթական նախաձեռնություններից, որո՞նք են Binance-ի ամենակարևոր նորարարությունները վերջին մեկ տարվա ընթացքում, և ինչ նոր գործառույթներ կարող ենք սպասել ապագայում։

Կ․ Խոմյակով․ Ոլորտում ամենակարևոր երևույթներից մեկը DeFi-ն է (ապակենտրոնացված ֆինանսներ)։ Այն արագ զարգանում է, և կրիպտոարժույթների ընդհանուր շրջանառության ավելի քան 20%-ը արդեն տեղի է ունենում ապակենտրոնացված բորսաներում։ Այստեղ անվտանգության և գաղտնիության մակարդակը շատ ավելի բարձր է, բայց հարմարավետությունը՝ ցածր, իսկ վճարները՝ բարձր։

Մեր ամենամեծ նորարարությունը Web3 Wallet-ի և կենտրոնացված բորսայի ինտեգրումն էր մեկ հավելվածում։ Այս տարի Web3 Wallet-ից օգտվել են տասնյակ միլիոնավոր նոր օգտատերեր։ Այժմ նրանք կարող են չանհանգստանալ իրենց կրիպտո դրամապանակների բանալիների կորստի համար։

Վերջերս Web3 Wallet-ի հիման վրա գործարկել ենք նաև Megadrop պրոդուկտը, որը օգտատերերին վաղ հասանելիություն է տալիս նոր թոքեններին՝ մինչ դրանք հայտնվեն հիմնական բորսայում։

Ինչպե՞ս եք գնահատում արհեստական բանականության ներուժը կրիպտոարդյունաբերությունում։ Որո՞նք են այն ուղղությունները, որտեղ AI-ը կարող է առավել օգտակար լինել՝ թրեյդինգ, անվտանգություն, օգտատիրոջ փորձ։ Արդյոք Binance-ը պլանավորում է ակտիվ օգտագործել AI-ը իր հարթակում։

Կ․ Խոմյակով․ Այո, և մեր տեխնիկական թիմի համար արհեստական բանականության իմպլեմենտացիան հարթակում գլխավոր խնդիրներից է։ Մենք անվանում ենք 2025 թվականը Binance AI-ի տարի։

Այս պահին AI-ի օգնությամբ մենք լոկալիզացնում ենք օգտատերերի հետ շփումը և հաճախորդների աջակցության ծառայությունը նույնիսկ փոքր երկրներում։ Նախկինում դրա համար պետք էր հավաքել տեղական թիմ։ Այս տարի շատ երկրներում գործարկել ենք լոկալիզացված ծառայություններ՝ օրինակ՝ Ուզբեկստանում, Խորվաթիայում և այլուր։

Երկրորդը՝ AI-ագենտն է, որը համացանցից տեղեկատվություն է հավաքում թոքենների մասին և տրամադրում օգտատերերին՝ ներդրումային ավելի որակյալ որոշումներ կայացնելու համար։ Մեր շուկան դեռ փոքր է, և նորությունները լուրջ ազդեցություն ունեն թոքենների արժեքների վրա։ Մենք ուզում ենք, որ օգտատերերը այդ նորությունները ստանան արագ և կարողանան ճիշտ արձագանքել։

Անձնական հարց․ Ինչպե՞ս եք դուք մտել կրիպտոոլորտ և ինչո՞ւ ընտրեցիք Binance-ը։

Կ․ Խոմյակով․ Ես աշխատում եմ Binance-ում 2022-ի սկզբից՝ արդեն մոտ 4 տարի։ Շատ եմ սիրում այս աշխատանքը և հուսով եմ, որ կաշխատեմ այստեղ դեռ երկար տարիներ։

Մինչ այդ ունեցել եմ փորձ պետական, բանկային և ֆինտեխ ոլորտներում։ Երբ միացա Binance-ին, կրիպտոյով դեռ մեկ տարուց պակաս էր, ինչ սկսել էի զբաղվել։ Այդ պահին ընկերությանը պետք էին մարդիկ, ովքեր կօգնեն այն ինտեգրել կարգավորող և բանկային ոլորտներում։ Մինչ օրս մենք գործում ենք որպես ստարտափ, բայց գուցե սա ֆինանսական ոլորտի պատմության ամենահաջող ու ամենաարագ աճող ստարտափն է:

22/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.62
-0.08
Եվրո (EUR)
443.72
-2.2
Ռուբլի (RUR)
4.7389
-0.0335
Լարի (GEL)
141.5
+0
41066
-87
Արծաթ
462.11
+5.94