Կրիպտո

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.50
EUR BUY - 445.00-1.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 60.80-2.35 WTI - 56.74-2.81
COMEX:  GOLD - 4529.10+0.60 SILVER - 76.49+3.09
COMEX:  PLATINUM - 2471.40+2.87
LME:  ALUMINIUM - 2960.50+0.00 COPPER - 12162.50+0.00
LME:  NICKEL - 15786.00+0.00 TIN - 42815.00+0.00
LME:  LEAD - 1994.50+0.00 ZINC - 3090.50+0.00
FOREX:  USD/JPY - 156.52+0.19 EUR/GBP - 1.1771-0.11
FOREX:  EUR/USD - 1.1771-0.11 GBP/USD - 1.3495-0.07
STOCKS RUS:  RTSI - 1117.04+1.75
STOCKS US: DOW JONES - 48710.97-0.04 NASDAQ - 23593.10-0.09
STOCKS US: S&P 500 - 6929.94-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 50526.92-0.44 TOPIX - 3426.52+0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25635.23-0.71 SSEC - 3965.28+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 9870.68+0.00 CAC40 - 8103.58+0.00
STOCKS EUR:  DAX - 24340.06+0.00
29/12/2025  CBA:  USD - 381.46-0.01 GBP - 514.86+0.3
29/12/2025  CBA:  EURO - 448.71-0.43
29/12/2025  CBA:  GOLD - 54568-2 SILVER - 885.23-0.02
Կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է մինչև տարեկան ամենացածր մակարդակ
29/12/2025 19:43
Կիսվել

Կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է մինչև տարեկան ամենացածր մակարդակ

Google-ում «կրիպտոարժույթ» բառով որոնումների ակտիվությունը մոտեցել է տարվա ամենացածր մակարդակին։ Վերջին օրերի տվյալներով ցուցանիշը նվազել է մինչև 27 միավոր՝ 100 հնարավորից։

Տարվա ամենացածր արժեքը գրանցվել է ապրիլի վերջին՝ 25 միավոր, երբ բիթքոյնի գինը նվազեց մինչև 76 հազար դոլար։ Գնանկումը պայմանավորված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ հայտարարություններով, որոնք բարձրացրին գլոբալ շուկաների անորոշությունը։

Շուկայի ներկայիս պասիվությունն ու ներդրողների զգուշավոր վարքագիծը, ըստ փորձագետների, մասամբ պայմանավորված են հոկտեմբերի 10–11-ին տեղի ունեցած ճգնաժամով, որի ընթացքում արձանագրվել է շուրջ 19 մլրդ դոլարի լիկվիդացիա։ Այդ իրադարձությունը էականորեն նվազեցրեց ռիսկային ակտիվների նկատմամբ վստահությունը։

Կրիպտոինֆլուենսեր Մարիո Նաուֆալը նշել է, որ մանրածախ ներդրողների շրջանում կրիպտոարժույթների նկատմամբ հետաքրքրությունը գրեթե ամբողջությամբ մարել է, ինչը լրացուցիչ ճնշում է գործադրում շուկայի ընդհանուր տրամադրությունների վրա։

Արջային տրամադրություն

Վախի և ագահության ինդեքսը ավելի քան երկու շաբաթ պահպանվում է ծայրահեղ ցածր մակարդակներում։ Ներկայումս ցուցանիշը կազմում է 24 միավոր, ինչը վկայում է շուկայի արտահայտված «արջային» տրամադրության մասին։

Նմանատիպ իրավիճակներ արձանագրվել էին նաև 2024 թվականի հուլիս-հոկտեմբեր և 2025 թվականի փետրվար-ապրիլ ժամանակահատվածներում։ Ըստ վերլուծաբանների՝ ներկայիս «արջային կոնսենսուսը» սկսել է ձևավորվել դեռևս նոյեմբերին։

Շղթայական տվյալների վերլուծաբան Woominkyu-ն չի բացառել, որ բիթքոյնը կարող է մտնել լիարժեք արջային փուլ։

Ընդհանուր հոռետեսությանը չնայած, որոշ փորձագետներ սպասում են, որ կրիպտոարժույթը հաջորդ տարի կհասնի նոր բարձունքների:

29/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.46
-0.01
Եվրո (EUR)
448.71
-0.43
Ռուբլի (RUR)
4.9132
+0.0125
Լարի (GEL)
141.69
+0.11
54568
-2
Արծաթ
885.23
-0.02