Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Թոքենացված բաժնետոմսերը թափ են հավաքում՝ օնչեյն շուկայական կապիտալիզացիան մոտենում է 300 մլն ԱՄՆ դոլարի․ Binance Research
14/07/2026 12:56
Կիսվել

Թոքենացված բաժնետոմսերը թափ են հավաքում՝ օնչեյն շուկայական կապիտալիզացիան մոտենում է 300 մլն ԱՄՆ դոլարի․ Binance Research

Նոր վերլուծության համաձայն՝ SPCX անժամկետ ֆյուչերսների թրեյդերները նախընտրում են bStocks-ը՝ ավանդական բաժնետոմսերի փոխարեն (8.6%՝ 0.6%-ի դիմաց), իսկ արտաբորսայական առևտրի ընթացքում բաժնետոմսերի հետ կապված գործարքների ծավալի 58%-ը բաժին է ընկնում հենց bStocks-ին։

Binance Research-ը՝ աշխարհի խոշորագույն կրիպտոարժութային բորսայի՝ Binance-ի վերլուծական ստորաբաժանումը, հրապարակել է շուկայի նոր շաբաթական մեկնաբանությունը՝ «Թոքենացված բաժնետոմսերի զարգացման վաղ փուլը» խորագրով։ Զեկույցում ներկայացվում են առաջին ապացույցները, որ թոքենացված բաժնետոմսերը մեծացնում են իրենց ժողովրդականությունը օգտատերերի շրջանում՝ ցուցակագրման ընդլայնումից և միջշուկայական արբիտրաժից մինչև արտաբորսայական առևտրի օրինաչափություններ և DeFi էկոհամակարգի հետ ինտեգրում։ Որպես օրինակ՝ վերլուծությունում ներկայացված են bStocks-ը՝ Binance-ում հասանելի, 1:1 ապահովմամբ թոքենացված ամերիկյան արժեթղթերը, որոնք վաճառվում են շաբաթը 7 օր, օրը 24 ժամ (24/7)։

Զեկույցի համաձայն՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում bStocks-ում ներկայացված թոքենացված ակտիվների քանակը 5-ից հասել է 25-ի, իսկ դրանց օնչեյն շուկայական կապիտալիզացիան նույն ժամանակահատվածում մոտեցել է 300 մլն ԱՄՆ դոլարին։ Նման արագ կապիտալի ձևավորումը հատկապես ուշագրավ է վաղ փուլում գտնվող արտադրանքի համար՝ հաշվի առնելով, որ Binance-ում արդեն հասանելի է ավելի քան 7,000 բաժնետոմս և ETF։

Բացի այդ, bStocks-ի և իրական բաժնետոմսերի միջև իրականացված արբիտրաժային գործարքների ընդհանուր ծավալը հասել է 216 մլն ԱՄՆ դոլարի։ Համակարգային արբիտրաժ իրականացնող 206 թրեյդեր ապահովել են 198.2 մլն ԱՄՆ դոլարի արագ համադրված առևտրային ծավալ՝ գործարքների միջև ընդամենը 3 րոպե միջին (մեդիան) ընդմիջմամբ։ Միաժամանակ այդ օգտատերերի ավելի քան 90%-ը միասին ստացել է 6.46 մլն ԱՄՆ դոլարի շահույթ, ինչը վկայում է, որ արբիտրաժային հնարավորությունները հասանելի են ոչ միայն պրոֆեսիոնալ թրեյդերներին։

Binance Research-ի տվյալներով՝ bStocks-ը ծառայում է և՛ որպես շուկա մուտք գործելու գործիք, և՛ որպես լրացուցիչ հնարավորություն արդեն գործող բազմապրոդուկտային թրեյդերների համար։ bStocks-ի օգտատերերի 41.5%-ը առևտուր է իրականացրել միայն այս գործիքով, մինչդեռ 58.5%-ը միաժամանակ օգտվել է նաև անժամկետ ֆյուչերսներից և/կամ ավանդական բաժնետոմսերից։ Միևնույն ժամանակ SPCX անժամկետ ֆյուչերսների թրեյդերների 8.6%-ը անցել է bStocks-ի, մինչդեռ ուղղակի բաժնետոմսերի դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 0.6%։ Սա ցույց է տալիս, որ թոքենացված բաժնետոմսերը կարող են ընդլայնել շուկայում մասնակցությունը՝ ավանդական բաժնետոմսերի նկատմամբ սովորական անցման շրջանակներից դուրս։

Նկար․1․ bStocks-ի օգտատերերի 58.5%-ը առևտուր է իրականացրել նաև անժամկետ ֆյուչերսներով և/կամ բաժնետոմսերով

Զեկույցում նաև ընդգծվում է, որ bStocks-ը դառնում է նախընտրելի հարթակ այն ժամերին, երբ ավանդական ֆոնդային շուկաները փակ են։ Արտաբորսայական առևտրի ընթացքում բաժնետոմսերի հետ կապված ընդհանուր ծավալի 58%-ը բաժին է ընկնում bStocks-ին, իսկ 42%-ը՝ ավանդական բաժնետոմսերին։ Մինչդեռ հիմնական առևտրային նստաշրջանի ընթացքում ակտիվությունը գրեթե հավասարաչափ է բաշխվում՝ 48% bStocks և 52% ավանդական բաժնետոմսեր, ինչը վկայում է, որ թոքենացված բաժնետոմսերը կարևոր դեր են ստանում նաև շուկայի աշխատանքային ժամերին։

Նկար․2․ bStocks-ը գերակշռում է արտաբորսայական ժամերին բաժնետոմսերին առնչվող առևտրի ծավալներում

Binance Research-ը եզրափակում է.

«bStocks-ն ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու TradFi-ի և կրիպտոշուկայի իրացվելիության միջև ամենակարևոր կամուրջներից մեկը այս շուկայական ցիկլի ընթացքում»։

«Թոքենիզացված բաժնետոմսերի զարգացման վաղ փուլը» խորագրով զեկույցի ամբողջական տարբերակն արդեն հասանելի է Binance Research-ում։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2