Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Visa-ն գործարկել է կայուն կրիպտոարժույթների հարթակ բանկերի համար
17/07/2026 18:29
Կիսվել

Visa-ն գործարկել է կայուն կրիպտոարժույթների հարթակ բանկերի համար

Վճարային Visa ընկերությունը ներկայացրել է Visa Stablecoin Platform (VSP) հարթակը, որը նախատեսված է բանկերի և ֆինտեխ ընկերությունների կողմից կայուն մետաղադրամների հետ գործառնություններ իրականացնելու համար։

Հարթակը մեկ միասնական միջերեսում աջակցում է թվային ակտիվների թողարկմանը, մարմանը, պահպանմանը և փոխանցմանը։ Ապրանքը ներառում է նաև Wallet-as-a-Service ծառայությունը, որի շրջանակում Visa-ն ինքն է ապահովում և սպասարկում թվային դրամապանակների ենթակառուցվածքը, իսկ հաճախորդները միանում են դրան API-ի միջոցով։ Մուտքը պաշտպանված է Passkey նույնականացմամբ, փոխանցումները՝ թույլատրված հասցեների ցանկով, իսկ զգայուն գործողությունների համար պահանջվում է երկրորդ օգտատիրոջ հաստատումը։

Visa-ի արտադրանքի և ռազմավարության տնօրեն Ջեք Ֆորեստելը նշել է, որ այս լուծումը կվերացնի խոշոր կազմակերպությունների համար կայուն կրիպտոարժույթների ներդրման հիմնական խոչընդոտը՝ գործառնական բարդությունները։

Սկզբնական փուլում VSP-ն աշխատում է Open USD կայուն կրիպտոարժույթի հետ, որը թողարկվել է Open Standard կոնսորցիումի կողմից, որի անդամներից է նաև Visa-ն։ Այս թոքենի թողարկման և մարման համար միջնորդավճարներ չեն գանձվում, իսկ պահուստային ակտիվներից ստացվող եկամուտը փոխանցվում է գործընկերներին։ Բացի այդ, հարթակում հասանելի են նաև USDC (Circle) և USDG (Paxos) կայուն մետաղադրամները։

Visa-ն հետևողականորեն զարգացնում է կայուն մետաղադրամների ենթակառուցվածքը։ 2025 թվականի նոյեմբերին ընկերությունը ներկայացրել էր Visa Direct փորձնական նախագիծը, որը ԱՄՆ-ի օգտատերերին թույլ է տալիս USDC փոխանցել ստացողների թվային դրամապանակներին։ Մեկ ամիս անց Visa-ն ԱՄՆ-ի բանկերի համար գործարկել էր Circle-ի կայուն մետաղադրամներով հաշվարկների իրականացումը։

2026 թվականի մարտին Visa-ն և Stripe-ին պատկանող Bridge կայուն կրիպտոարժութային ենթակառուցվածքային հարթակը հայտարարեց ստեյբլքոինային քարտերի ծրագրի ընդլայնման մասին։ 2025 թվականին ներկայացված այդ լուծումն արդեն գործում է աշխարհի ավելի քան 100 երկրում։

Բացի այդ, Visa-ն ակտիվորեն մասնակցում է նաև արհեստական բանականության (AI) հիման վրա վճարային լուծումների զարգացմանը։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նոր տեխնոլոգիաների ներդրումն ու գործընկերությունների նկատմամբ բաց լինելը օգնում են Visa-ին պահպանել առաջատար դիրքը համաշխարհային առևտրի վերափոխման գործընթացում։

Հիշեցնենք, որ հուլիսին Visa-ն Animoca Brands ընկերության հետ համատեղ գործարկել է Minds առևտրային հարթակի համար արհեստական բանականության վրա հիմնված ծառայությունների փորձնական տարբերակը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91