Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Bitcoin-ը ամրապնդում է հիմնարար դիրքերը՝ ինստիտուցիոնալ կապիտալի ներհոսքի ֆոնին
26/08/2026 15:50
Կիսվել

Bitcoin-ը ամրապնդում է հիմնարար դիրքերը՝ ինստիտուցիոնալ կապիտալի ներհոսքի ֆոնին

Bitcoin-ի ընթացիկ աճն ավելի ու ավելի հիմնավորված բնույթ է ստանում և արտացոլում է թվային ակտիվների նկատմամբ ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ մասնավոր ներդրողների հետաքրքրության ուժեղացումը։ Բարենպաստ մակրոտնտեսական ֆոնից բացի՝ շուկային աջակցում են նաև կապիտալի վերադարձը սփոթ Bitcoin ETF-ների միջոցով՝ միայն օգոստոսի 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում դրանք ներգրավել են մոտ 1.6 մլրդ դոլար, Ethereum ETF-ների նկատմամբ հետաքրքրության աճը և կարգավորվող ենթակառուցվածքների հետագա զարգացումը։

Միաժամանակ փոխվում է նաև կրիպտոշուկայի կառուցվածքը․ Bitcoin-ն ավելի զգայուն է դառնում իրական կապիտալի հոսքերի և ինստիտուցիոնալ դիրքավորման նկատմամբ։ Ինչպես նշում է Binance Research-ը, ETF-ների, կորպորատիվ պահողների և երկարաժամկետ ներդրողների պահանջարկը շարունակում է կարևոր դեր խաղալ շուկայի աջակցության հարցում։

Դրական է նաև այն, որ վերականգնումը դուրս է գալիս Bitcoin-ի սահմաններից․ Ethereum-ը ևս ներգրավում է ինստիտուցիոնալ կապիտալ, իսկ կրիպտոշուկայի ընդհանուր կապիտալիզացիան կրկին գերազանցել է 2 տրլն դոլարը։ Սա վկայում է թվային ակտիվների նկատմամբ ներդրողների ընդհանուր հետաքրքրության վերականգնման մասին։

Բարձր տատանողականության երկարատև ժամանակաշրջանից հետո հիմքեր կան հուսալու, որ «արջային» շուկան մոտենում է ավարտին, իսկ կրիպտոշուկան մտնում է աճի նոր փուլ։ Եթե ինստիտուցիոնալ հոսքերը, կարգավորվող պրոդուկտների զարգացումը և իրական պահանջարկը շարունակեն ամրապնդվել, ընթացիկ շարժը կարող է հիմք դառնալ ավելի կայուն վերականգնման և թվային ակտիվների շուկայի հետագա ընդլայնման համար։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2