Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱՐԱԲ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
18/07/2009 18:01
Կիսվել

ԱՐԱԲ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Էկոնոմիկայի նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր նախարար Ներսես Երիցյանը ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության շեյխ Մոհամեդ Մուսալամիին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեյխ Մոհամեդ Մուսալամին, ով իր առաջին ճանաչողական այցն է կատարում Հայաստան, տեղեկացրել է նախարար Ներսես Երիցյանին, որ Սաուդիան Արաբիայի մի խումբ գործարարներ մտադրություններ ունեն ներդրումներ կատարել Հայաստանում, մասնավորապես հյուրանոցային բիզնեսում և գյուղատնտեսության ոլորտում, և իր այցի նպատակն է` ուսումնասիրել վերոնշյալ ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Նախարար Ներսես Երիցյանը, ներկայացնելով Հայաստանում հյուրանոցային բիզնեսի ոլորտը, նշել է, որ միջազգային բրենդի բարձրակարգ հյուրանոցների կառուցումը Երևանում, ինչպես նաև հյուրանոցային համալիրների հիմնումը շրջաններում, մասնավորապես զբոսաշրջային հանգրվաններում, շատ ողջունելի գաղափար է, քանի որ դա, անշուշտ, կխթանի Հայաստանում զբոսաշրջության զարգացումը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորություններին, Էկոնոմիկայի նախարարը Սաուդյան Արաբիայի Թագավորության շեյխին ծանոթացրել է ոլորտի խնդիրներին, ինչպես նաև զարգացման հնարավորություններին և տեղեկացրել, որ «Զվարթնոց» օդանավակայիանի շրջակայքում արդեն իսկ նախատեսվում է ստեղծել ազատ առևտրի գոտի, որտեղից հայկական անարատ գյուղմթերքը կարտահանվի արտերկրներ:

Ներսես Երիցյանը, խոստանալով հայկական կողմի աջակցությունը , առաջարկել է ծանոթանալ Սաուդյան Արաբիայի գործարարների ծրագրերին և քննարկման եղանակով ձեռնամուխ լինել կոնկրետ բիզնես մոդելի մշակմանը` հետագա երկկողմ փոխշահավետ համագործակցությունը սկսելու համար:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90