![ՎԱՆԱՁՈՐԻՑ ՎՐԱՍՏԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ 77-ՐԴ ԿՄ-Ի ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է](https://b24.am/pub/uploads/2009/08/bridge_607006619.jpg)
ՎԱՆԱՁՈՐԻՑ ՎՐԱՍՏԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ 77-ՐԴ ԿՄ-Ի ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱՄՈՒՐՋԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Տավուշի մարզի Վանաձոր քաղաքից Վրաստան տանող միջպետական ճանապարհի 77-րդ կմ-ի վրա գտնվող մասամբ փլուզված կամրջի վերականգնման եւ նորոգման հողային աշխատանքներն ավարտված են. ճանապարհն արդեն գործում է նաեւ բեռնատար մեքենաների համար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից, կամրջի փլուզված հատվածի վերականգնումն իրականացվել է առանց հիմնական ճանապարհի փակման, սակայն այն անցանելի է եղել միայն մարդատար ավտոմեքենաների համար: Առաջիկա օրերին կիրականացվի նաեւ այս ճանապարհի վերանորոգված հատվածի ասֆալտապատում, որի ընթացքում ճանապարհը բաց կլինի թե մարդատար, թե բեռնատար ավտոմեքենաների համար:
Հիշեցնենք, որ միջպետական ճանապարհի վրա գտնվող կամուրջը մասամբ փլուզվել էր դեռեւս 2009 թ. հուլիսի 10-ին: