Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է 186 ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ 6 ԿԱՄՈՒՐՋ
11/09/2009 18:03
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է 186 ԿՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ 6 ԿԱՄՈՒՐՋ

Պետբյուջեից հատկացված 8 մլրդ 393 մլն դրամով այս տարի Հայաստանում նախատեսվում է հիմնանորոգել 186 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ եւ 6 կամուրջ: Ներկա պահին նշված աշխատանքների կեսն արդեն կատարված է: Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսին այս մասին նշեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը եւ ընդգծեց, որ ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրերն ունեն նաեւ հակաճգնաժամային բնույթ` նախ քաղաքացիներին աշխատանքով ապահովելու, ապա` ենթակառուցվածքների զարգացման առումով:

Բացի այդ` Ասիական զարգացման բանկի կողմից հատկացված գումարներով եւ կառավարության համաֆինանսավորմամբ շուրջ 64,84 մլն դոլարի շրջանակներում, որից 16,92 մլն դոլարը կառավարության համաֆինանսավորումն է, նախատեսվում է Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում վերականգնել շուրջ 227 կմ ճանապարհահատված: Այս տարի կավարտվեն մոտ 109 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները, մնացած 118կմ-ի հիմնանորոգման ավարտը նախատեսված է 2010թ.-ին:

Հանրապետությունում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման պարագայում համագործակցություն է ծավալվում նաեւ Համաշխարհային բանկի հետ: Դրա «Տեղական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրով նախատեսվում է վերանորոգել շուրջ 100 կմ ընդհանուր երկարությամբ տեղական նշանակության ճանապարհ: Ծրագրի ընդհանուր արժեքը 30,4 մլն դոլար է, որից 5,4 մլն դոլարը` ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Ծրագրում ընդգրկված ճանապարհները, որոնց վերանորոգումը նախատեսվում է ավարտել այս տարի, գտնվում են յոթ մարզերում` ապահովելով ճանապարհային կապ 39 համայնքների համար, որոնց բնակչության ընդհանուր թիվը 71 հազար է: Համաշխարհային բանկը վերջին շրջանում այս ծրագրին հատկացրել է լրացուցիչ ֆինանսավորում` տրամադրելով 36,6 մլն դոլար, որին կառավարությունը միացավ 9,1 մլն դոլարի համաֆինանսավորմամբ: Դրա արդյունքում այս ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ճանապարհների ցանկում ընդգրկվեց եւս 60 կմ ճանապարհահատված: Նշված շուրջ 160 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների  մի հատվածը` մոտ 58,9 կմ-ը կվերանորոգվի մինչեւ տարեվերջ, իսկ մնացածը` 2010թ.-ին:

Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական նշանակության  ավտոճանապարհային ցանցը 7 704,3 կմ է, որից 1686 կմ-ը միջպետական, 4056,3 կմ-ը` հանրապետական, 1962 կմ-ը` տեղական նշանակության:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01