ՀՀ ԱՎԾ – ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար- օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել է 10.8%-ով և կազմել 83.8 հազար մարդ, ընդ որում օգոստոս ամսվա ընթացքում հուլիս ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը կրճատվել է 1.0%-ով: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ընթացքում պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի առավելագույն աճ տարեկան կտրվածքով գրանցվել է հունվար-հուլիս ամիսների ընթացքում, երբ այս ցուցանիշն աճել է 11.1%-ով և կազմել 84.7 հազար մարդ: Ամսական կտրվածքով պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակի առավելագույն աճ գրանցվել է մարտին, երբ փետրվար ամսվա համեմատությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակն աճել էր 3.9%-ով: