ՀՀ ԱՎԾ – ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 11.9%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 11.9%-ով և կազմել 393825.9 մլն դրամ, ընդ որում միայն օգոստոս ամսվա ընթացքում հուլիս ամսվա համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 4.5%-ով: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալի առավելագույն անկում տարեկան կտրվածքով գրանցվել է հունվար-հուլիս ամիսների ընթացքում, երբ այս ցուցանիշը կրճատվել է 12%-ով, իսկ ամսական կտրվածքով արդյունաբերական արտադրանքի ծավալի առավելագույն անկում` շուրջ 24%, գրանցվել է հունվարին: