ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՋԵԿ
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Երեւանի ջերմաէլեկտրակայան եւ ծանոթացել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ընթացքին:
Նոր էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2008թ. հուլիսի 30-ին եւ նախատեսվում է ավարտել 2010թվականի ապրիլին:
Էներգաբլոկի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի հուսալիությունը, օպտիմալացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, ինչի շնորհիվ կկրճատվի Էլեկտրաէներգիայի կորուստը էլցանցերում: