Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՎԾ – ՍՊԱՌՈՂԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՃԵԼ Է 2.9%-ՈՎ
30/09/2009 14:00
Կիսվել

ԱՎԾ – ՍՊԱՌՈՂԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԱՃԵԼ Է 2.9%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն 2009թ. հունիս-օգոստոսին ՀՀ սպառողական շուկայում գրանցված 3.4% ընդհանուր գնանկմանը, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով, սեպտեմբերին հաջորդել է 0.7% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.2%-ով, ծառայությունների  սակագներինը` 1.2%-ով: Սպառողական գների ինդեքսը 2009թ. սեպտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 102.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 96.6%, ոչ պարենային ապրանքներինը` 111.3%, ծառայությունների սակագներինը` 109.5%:

2009թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3%, ինչը 0.2 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.5%): 2009թ. սեպտեմբերին 2008թ. սեպտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.7%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 106.0%, ծառայությունների սակագներինը՝ 111.2%, իսկ հունվար-սեպտեմբերին 2008թ. հունվար-սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 102.9%, 99.1, 102.6, 110.2%: 2009թ. սեպտեմբերին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 121.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 115.9%, ոչ պարենային ապրանքներինը՝ 117.1%, ծառայությունների սակագներինը՝ 133.3%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է սպառողական գների 0.2-1.1% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Արտաշատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.7%-ով:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85