ԱՎԾ – ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում Կոնյակի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 49.8%-ով և կազմել 4979.6 հազար լիտր: Նշենք նաև, որ օգոստոսի ընթացքում արձանագրվել է կոնյակի արտադրության ծավալների աճ: Հիշեցնենք, որ հունվար-հուլիս ամիսների տվյալներով կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 51.3%-ով: