ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԻՐ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ
Հարավկովկասյան երկաթուղիներում ավարտվել է սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը իրականացված ուղիների, կառույցների, ճանապարհային կառուցվածքների աշնանային ստուգուման առաջին փուլը: Ինչպես «»-ին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ից, ստուգումը կատարվել է Զոդ-Հրազդան, Իջեւան-Քանաքեռ եւ Երասխ-Նոր Հաջն հատվածներում: Այն անցկացվել է գնացքների երթեւեկության անվտանգության մակարդակի բարձացման, վթարային իրավիճակների կանխարգելման եւ ժամանակին այդ ուղղությամբ միջոցառումների կազմակերպման նպատակով, ինչը երաշխավորում է ձմեռային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ժամանակ շարժակազմի ու ենթակառուցվածքների հուսալի աշխատանքը:
Ստուգմանը մասնակցել է ընկերության բարձրաստիճան ղեկավարությունը` գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովի գլխավորությամբ, որն անձամբ իր հսկողության տակ է վերցրել այս աշխատանքը: