Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԱՎԾ – ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՁՎԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 3.6-7.7%-ՈՎ
03/10/2009 10:47
Կիսվել

ԱՎԾ – ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՁՎԻ ԵՎ ՇԱՔԱՐԱՎԱԶԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 3.6-7.7%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.2% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձվի և շաքարավազի 3.6-7.7% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.1-7.7% գնաճ, իսկ մյուս 4-ում` 0.3-0.2% գնանկում:

2009թ. սեպտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 25.0%, իսկ 2009թ. օգոստոսի համեմատ` 7.7% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ շաքարավազի գինն աճել է 4.2-8.6%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 8.3%-ով:

2009թ. սեպտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ ձվի միջին հանրապետական գինը նվազել է 13.0%-ով, իսկ 2009թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.6% գնաճ: Կապան, Գյումրի, Երևան և Մարտունի քաղաքներում գրանցվել է ձվի 0.3-6.5% գնաճ, իսկ դիտարկվող մյուս 7 քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2009թ. սեպտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 26.4% գնանկում, իսկ 2009թ. օգոստոսի համեմատ` 0.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խառը կանաչեղենի 1.2%, սմբուկի 1.4%, կարտոֆիլի 13.0%, կանաչ սոխի 14.1%, կաղամբի 19.0% գնաճով: Դրան զուգընթաց, 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գազարի 41.2%, ճակնդեղի 32.0%, ծաղկակաղամբի 23.3%, կանաչ լոբու 20.5%, լոլիկի 14.7%, վարունգի 14.0%, գլուխ սոխի 10.7%, կանաչ պղպեղի 6.0%, սխտորի 3.6% գնանկում: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում
բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են 0.6-7.1%-ով, իսկ մյուս 5 քաղաքներում գրանցվել է 5.2-0.1%, գնանկում:

Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով: Հրուշակեղենի, ոչ ոգելից խմիչքի, կենդանական և բուսական յուղերի, այլ մթերքի, կաթնամթերքի, ձկնաթերքի ապրանքախմբերում 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է 0.1-0.6% գնաճ, իսկ ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքնախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մրգի ապրանքախմբում 2009թ. սեպտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 15.0%, իսկ 2009թ. օգոստոսի համեմատ` 0.3% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խաղողի 50.3%, տանձի 28.7%, դեղձի 18.6%, ձմերուկի 10.4%, խնձորի 8.9% գնանկումով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է մրգի 10.8-3.0% գնանկում, իսկ մյուս 3 քաղաքներում` 0.8-3.6% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 2.7%-ով: Մսամթերքի ապրանքախմբում 2009թ. սեպտեմբերին 2008թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1.1% գնաճ, իսկ 2009թ. օգոստոսի համեմատ` 0.2% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խոզի և տավարի մսի` համապատասխանաբար 2.0% և 0.8% գնանկումով: Մարտունի, Հրազդան, Չարենցավան, Երևան, Թալին քաղաքներում 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է 1.3-0.3% գնանկում, իսկ մյուս 7 քաղաքներում` 0.2-0.9% գնաճ: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 0.5%-ով: 2009թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.3% գնանկում:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36