Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ  ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
27/01/2010 19:06
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Երեւանում այսօր տեղի է ունեցել Իրան-Հայաստան  երկաթուղու կառուցման  ծրագրի աշխատանքային խմբի եռակողմ` Հայաստան, Ռուսաստան, Իրան երկրորդ հանդիպումը:
Ինչպես «Բիզնես 24»-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, հայկական կողմից աշխատանքային հանդիպմանը մասնակցել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը,  ռուսականից` ՌԴ տրանսպորտի նախարարության երկաթուղային տրանսպորտի պետական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Տուգարինովը, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչներ, իսկ իրանական կողմից` Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ տրանսպորտային հաղորդակցության փոխնախարար Մաջիդ Ասադին եւ պաշտոնատար այլ անձիք:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների մասին: Հ.Բեգլարյանը տեղեկացրել է, որ Ասիական զարգացման բանկը երկաթուղու նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների համար արդեն  տրամադրել  է 1 մլն ԱՄՆ դոլարի  դրամաշնորհ, եւ ապրիլին կհայտարարվի այդ աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության միջազգային մրցույթ: Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո կսկսվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները: Նշվել է նաեւ, որ ավստիրական ilF ընկերությունն արդեն կատարել է Իրան-Հայաստան երկաթգծի տեխնիկատնտեսական ուսումնասիրման նախնական աշխատանքները:

Անդրադառնալով ծրագրի ֆինանսավորմանը, Հ.Բեգլարյանը  հայտնել է, որ ներկայումս բանակցություններ են վարվում Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի հետ:

Իրանի փոխնախարար Մ.Ասադին տեղեկացրել է, որ իրենք արդեն ավարտել են Իրան-Հայաստան երկաթգծի` Իրանի տարածքում մոտ 60 կմ կառուցվելիք հատվածի տեխնիկատնտեսական հիմանվորման աշխատանքները: Ըստ Մ.Ասադիի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում, իրանական կողմը պատրաստ է իր միջոցներով կառուցել իրանական հատվածը:

Ռուսական կողմի ներկայացուցիչ Ս.Տուգարինովն անդրադարձավ կառուցվելիք երկաթուղու տեխնիկական  չափորոշիչներին, ինչպես նաեւ տարանցիկության հնարավորություններին, այս ծրագրի ինտեգրացմանը` գործող միջազգային տրանսպորտային միջանցքներին, այդ թվում` «Հյուսիս-հարավ»-ին: Ս.Տուգարինովը նշել է նաեւ, որ ռուսական կողմն իր գնահատականը ծրագրին կարող է տալ միայն  տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտից հետո:

Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների ավարտից հետո, Երեւանում:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59