ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆ. «ՈՍԿՈՒ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏ ՄՏՆԵԼ»
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն երեկ պարզաբանելով ոսկու շուկայում առեւոտուր իրականացնողների բողոքը, նշեց որ կառավարությունը մշտական երկխոսության մեջ է տոնավաճառների, մասնավորապես, ոսկու շուկայում առեւտուր իրականացնողների հետ, իրենք ցանկանում են ընդհանուր հայտարարի գալ, բայց ոսկու շուկայի ձեռներեցները չեն ցանկանում հարկային դաշտում գործել:
«Պետք է հասկանալ, որ հարկերի վճարումն այս երկրում պարտադիր է, իսկ ձեռներեցները չեն ցանկանում ամբողջությամբ ներկայացնել իրենց տարեկան շրջանառությունը»,- ասաց նա:
Հիշենենք, որ երեկ առավոտյան ոսկու շուկայի առեւտրականները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին` վերջ դնել իրենց նկատմամբ գործադրվող հարկային ճնշումներին: