2020թ. հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 191,623 դրամ
2020թ. հունվար ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 191.623 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 9.3% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.1%-ով և կազմել 162,482 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.8%-ով և կազմել 206,323 դրամ։