Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 393.00+1.00
EUR BUY - 410.00+3.00 EUR SELL - 414.00+2.00
OIL:  BRENT - 72.93-0.44 WTI - 68.85-0.45
COMEX:  GOLD - 2638.30+0.30 SILVER - 30.56+0.46
COMEX:  PLATINUM - 932.80-1.29
LME:  ALUMINIUM - 2612.50-0.72 COPPER - 9000.50-0.09
LME:  NICKEL - 15996.00+1.79 TIN - 28904.00+0.54
LME:  LEAD - 2021.00+1.10 ZINC - 3075.50+2.86
FOREX:  USD/JPY - 152.34-0.92 EUR/GBP - 1.0482-0.04
FOREX:  EUR/USD - 1.0482-0.04 GBP/USD - 1.2571+0.13
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44860.31+0.28 NASDAQ - 19175.58+0.63
STOCKS US: S&P 500 - 6021.63+0.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 38134.97-0.80 TOPIX - 2665.34-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 19603.13+2.32 SSEC - 3309.78+1.53
STOCKS EUR:  FTSE100 - 8258.61-0.40 CAC40 - 7194.51-0.87
STOCKS EUR:  DAX - 19295.98-0.56
27/11/2024  CBA:  USD - 391.63+0.75 GBP - 494.04+1.92
27/11/2024  CBA:  EURO - 412.31+1.22
27/11/2024  CBA:  GOLD - 33015.37-103.92 SILVER - 384.54-2.40
ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձևաչափը
10/06/2020 13:10
Կիսվել

ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձևաչափը

Արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը կիրականացվի նպատակային

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում  հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը  իրականացվում է նպատակային: ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարևորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը:

Հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն` հարկ վճարողների գույքի նկատմամբ արգելանքի կիրառման համար չկատարված հարկային պարտավորությունների շեմը 500 000 դրամից բարձրացվել է 1,5 մլն դրամ:

Այսպիսով` նախատեսվում է առաջնային կարգով արգելանք կիրառել այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մինչև 16․03․2020թ.-ը, այսինքն` մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը: Այդ ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ որևէ բացառություն չի կատարվելու, քանի որ նրանք ունեցել են լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է մարտի 16-ից հետո առաջացած 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններին, ապա նախատեսվում է նշված պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքներ կիրառել այն հարկ վճարողների գույքի և դրամական միջոցների նկատմամբ, որոնք նախքան արտակարգ դրությունը պարբերաբար չեն կատարել հարկային պարտավորությունները, և նրանց գույքի նկատմամբ կիրառվել են արգելանքներ:

Միաժամանակ ՊԵԿ-ը հայտնում է, որ արգելանքներ չեն կիրառվելու այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնք հայտարարված արտակարգ դրության պայմաններում զրկված են եղել ակտիվ գործունեություն իրականացնելու հնարավորությունից, և որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մարտի 16-ից հետո։

27/11/2024
դրամ
Դոլար (USD)
391.63
+0.75
Եվրո (EUR)
412.31
+1.22
Ռուբլի (RUR)
3.58
-0.13
Լարի (GEL)
142.93
+0.40
33015.37
-103.92
Արծաթ
384.54
-2.40