
Պետական բյուջեով նախատեսված միջոցներից զատ ևս 29 մլրդ դրամ կհատկացվի ճանապարհաշինությանը
Հայաստանի Հանրապետության 2020թ. պետական բյուջեով ճանապարհաշինությանը հատկացված միջոցներից բացի ևս 29 մլրդ դրամ կուղղվի այդ ոլորին:
Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հարցին, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը:
«Հայաստանի Հանրապետության 2020թ. բյուջեով նախատեսված 22 մլրդ դրամի ճանապարհաշինությունից զատ, մենք այս տարի պլանավորում ենք իրականացնել շուրջ 29 մլրդ դրամի միայն ճանապարհաշինություն: Գրեթե կրկնակի ավելի է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Պապիկյանը:
Նորայր Շողիկյան