Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ջուլիետա Թադևոսյանը՝ անշարժ գույքի հարկման նոր մեխանիզմների, դրույքաչափերի մասին
03/07/2020 15:52
Կիսվել

Ջուլիետա Թադևոսյանը՝ անշարժ գույքի հարկման նոր մեխանիզմների, դրույքաչափերի մասին

Մոտավորապես մեկ տարի էր՝ Ազգային ժողովում քննվում, քննարկվում ու քննադատվում էր կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն իրենից ներկայացնում է գույքային հարկի բեռի բարձրացում: Ըստ այդմ՝ չհարկվող գույք չի մնալու։

Վերջերս ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 70 «կողմ», 11 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով։

Հիշեցնենք՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: Այսպիսով՝ անշարժ գույքի սեփականատերերը առաջին տարում՝ 2021 թվականին կվճարեն գույքահարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը, 2026 թվականին՝ 100 տոկոսը:
Եվ այսպես, գույքի հարկման նոր դրույքաչափերի մասին զրուցել ենք տնտեսագետ Ջուլիա Թադևոսյանի հետ։ Վերջինս կողմ է, որ Հայաստանում այլևս չլինի չհարկվող անշարժ գույք, միայն թե օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակացույցի հարցում վերապահումներ ունի։

«Հարկային մտածողությունը պետք է դառնա բոլորիս մտածողության մասը։ Եթե մենք ուզում ենք բարեկարգ տեսնել մեր շրջապատը, մեր քաղաքը, պետք է վճարենք հարկեր», – տնտեսագետի խոսքով՝ շուկայական ընկալման խնդիր էլ կա ՀՀ քաղաքացիների մոտ, – «Շուկայական տնտեսությունն իր գործն անում է։ Ժամանակի ընթացքում շուկայական մեխանիզմներն անընդհատ իրավիճակ են փոխում, մենք անընդհատ պետք է մեր մոտեցումները վերանայենք. դրանք ազդում են մեր հարկային համակարգի վրա»։

Թադևոսյանը նկատում է՝ հիշել է պետք նաև վաղվա օրվա մասին, ի վերջո՝ կյանքն այսօրով չի ավարտվում, երկիրը պետք է զարգանա։ Մեր նկատառմանը, թե համավարակի պայմաններում դժվար է օրահաց վաստակելն, ուր մնաց ապագայի մասին մտածելը, տնտեսագետը մասամբ համաձայնեց՝ գույքի հարկումը՝ կադաստրային արժեքի՝ շուկայականին մոտարկելն ընդունելի է համարում, բայց հարկման նոր մեխանիզմներին անցման հարցում վերապահումներ ունի ժամանակացույցի առումով. համավարակի պայմաններում հարկային բեռի ավելացումը կարող է նոր խնդիրներ հարուցել, թեև օրենքը նախատեսում է 10 տոկոսի չափով հարկի նվազեցում, ըստ պատեհության էլ՝ նաև զրոյացում։

Ջուլիետա Թադևոսյանն առաջարկում է նաև հարկել չօգտագործվող հողատարածքները։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90