Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք
09/07/2020 20:21
Կիսվել

Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք

Հայաստանում, ըստ նախնական հաշվարկների, այս տարի ակնկալվում է 230 հազար տոննա խաղողի բերք: Հաշվի առնելով, որ այս տարի առատ բերք է սպասվում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ անցկացնում է հանդիպումներ խաղող մթերողների հետ: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշեց, որ մեծ թվով ֆերմերներ են ընդգրկված խաղողի արտադրության մեջ:

«Մեր նպատակն է այնպիսի պայմաններ ապահովել, որ մթերման ժամանակ խնդիրներ չունենանք վաճառքի հետ կապված, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի արդեն խաղողի վերամշակումից արտադրանք ստացած կազմակերպությունները կարողանան անարգել իրացնել իրենց արտադրանքը: Հանդիպումներին ոլորտի ներկայացուցիչների հիմնական բարձրացված խնդիրները վերաբերում էին վաճառքի ծավալների և արտահանման ծավալների կրճատմանը: Խնդիրն ամբողջ աշխարհում է ՝ պայմանավորված համավարակով: Ճիշտ է, մի կողմից նկատում ենք, որ կան երկրներ, որտեղ ալկոհոլային խմիչքների սպառումը բարձր է, ամեն դեպքում, մեր արտադրողների մոտ նկատվում է արտահանման և տեղական շուկաներում պատվերի նվազում»,-ասաց նախարարի տեղակալը:

Արման Խոջոյանը նշեց, որ հավանաբար որոշ փոխոխություններ կկատարվեն՝ ապահովելու բարենպաստ պայմաններ խաղող մթերողների համար: Այն տնտեսվարողները, որոնք գինու պահամաններ, տարաներ կներկրեն Հայաստան, կարող են դիմել նախարարություն: Վերջինս կփորձի աջակցել ԱԱՀ-ի հետաձգման, մաքսատուրքից ազատաման գործում:

«Սա նույնպես մեծ օժանդակություն է տնտեսվարողների համար: Նրանք այս պահին որպես խնդիր նշում էին, որ իրենց պահամանները լիքն են, լրացուցիչ նման սարքերի անհրաժեշտություն կա ավելի շատ մթերելու համար»,-ասաց նա:

Երկրորդ հարցը վերաբերում էր մթերման պայմաններին: Արման Խոջոյանը նշեց, որ փոխոփություններ են կատարել լիզինգային ծրագրում՝ առաջարկելով գրավիչ պայմաններ: Որպես լիզինգի առարկա ներառվել են գինու պահամաններն ու տակառները:

«Առանց գրավի ապահովման և 10 տոկոս կանխավճարով (մյուս 10 տոկոսը կերաշխավորի պետությունը) մեր տնտեսվարոնղները կարող են լիզինգային ծրագրով ձեռք բերել տարաները, այդ սարքավորումները»,-հավելեց նա:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11