Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Արման Խոջոյան. Մենք ցանկանում ենք խթանել տեղական սերմերի արտադրությունը
15/07/2020 14:50
Կիսվել

Արման Խոջոյան. Մենք ցանկանում ենք խթանել տեղական սերմերի արտադրությունը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագիրը ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Դավիթ Բաբայանը:

Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ:

«Այս ծրագիրը տարբերվում է ոլորտում իրականացված նախորդ ծրագրերից: Նախկինում Կառավարությունը հայտարարում էր գնման գործընթաց, մասնակցելու ցանկություն ունեցող մատակարարները դիմում էին ծրագրին և միայն մեկ մատակարար էր տրամադրում ծրագրի համար պահանջվող ամբողջ քանակը: Այդ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև մենք ցանկանում ենք, որպեսզի շուկան լինի մրցակցային, որպեսզի խթանենք տեղական սերմերի արտադրությունը, կարողանանք ավելի սերտ կապ ստեղծել ֆերմերի և մատակարարի միջև», – նշել է փոխնախարարը և ընդգծել, որ այս ծրագրի առանձնահատկություններից է նաև սերմ արտադրողների և սերմ ներկրողների համար ստեղծված հավասար պայմանները:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մարզպետարաններն արդեն հավաքագրել և նախարարությանը տրամադրել են տեղեկատվություն բարձրորակ սերմերի և սորտերի հնարավոր պահանջարկի վերաբերյալ:

Նաև նշվել է, որ ծրագրին մասնակցելու համար մատակարարները  պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն, և ծրագրում ընդգրկված մատակարարների ցանկը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Մատակարարները սերմերի վաճառքը պետք է իրականացնեն հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։

Ծրագրի շրջանակում մատակարարներն ու տնտեսվարողները նույնպես  կարող են իրենց կողմից արտադրված կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։

Փոխնախարար Արման Խոջոյանն ու համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ ծրագրի վերաբերյալ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88