2020թ. հունվար-հունիսին Հայաստանում արտահանումը նվազել է 6.5%-ով
2020թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,134.2 մլն ԱՄՆ դոլար։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 10.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 916.8 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2020թ. հունվար-հունիս Հայաստանն արտահանել է 1,108.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,025.5 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման ոլորտում անկումը կազմել է 6.5%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը կազմել է 12.9%-ով: