Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Համավարակի ազդեցությունը ագրոպարենային ապրանքների արտադրության և եվրասիական շուկայի վրա նույնքան բազմաբնույթ է, որքան տարածաշրջանը
03/08/2020 18:07
Կիսվել

Համավարակի ազդեցությունը ագրոպարենային ապրանքների արտադրության և եվրասիական շուկայի վրա նույնքան բազմաբնույթ է, որքան տարածաշրջանը

ՄԱԿ ՊԳԿ-ի նոր ուսումնասիրությունը կանխատեսում է հացահատիկային մշակաբույսերի արտադրության առաջընթաց, սակայն տարածաշրջանում սպասվում է ցորենի արտադրության կրճատում և հիմնական պարենային ապրանքների գների անկայունություն

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հացահատիկային մշակաբույսերի արտադրության հեռանկարներն, ընդհանուր առմամբ, դրական են, սակայն տարածաշրջանում ցորենի արտադրության կրճատում է սպասվում՝ ըստ COVID-19 հավարակի ազդեցության վերաբերյալ ՊԳԿ-ի պատրաստած տարածաշրջանային վերլուծական տեղեկանքի: Զեկույցի տվյալներով, 2020 թվականի առաջին կիսամյակում Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում պարենային որոշ ապրանքների գները շեշտակի աճ արձանագրեցին, սակայն երկարաձգված մատակարարումները, առևտրի և շուկայի խաթարումները շարունակում են ագրոպարենային ապրանքների արժեշղթայի համար դժվարություններ հարուցել ։

Եվրոպա և Կենտրոնական Ասիա. «Տարածաշրջանի սննդամթերքի շուկայի վիճակը և առնչվող քաղաքականության տեղեկագիր» փաստաթղթում հակիրճ ներկայացված է տարածաշրջանի շուկաների մատակարարումն ու պահանջարկը, ինչպես նաև ագրոպարենային շուկաների, արժեշղթաների և քաղաքականությունների արձագանքը COVID-19 համավարակին։ Տեղեկությունները հավաքագրվել են տարածաշրջանում կատարվող հարցումների և մոնիտորինգի միջոցով։

Ակնկալվում է, որ 2020 թվականին հացահատիկային մշակաբույսերի արտադրության ընդհանուր ծավալը մոտ կլինի հնգամյա միջին ցուցանիշին, իսկ արտահանման և սպառման կարևորագույն սննդամթերքի՝ ցորենի արտադրությունը՝ ցածր, ինչը կապված է որոշ երկրներում, մասնավորապես՝ Ղրղզստանում և Տաջիկստանում անբարենպաստ եղանակային պայմանների և գյուղատնտեսական ներդրանքի (ինչպես օրինակ՝ սերմացուի և պարարտանյութերի) հասանելիության խնդիրներով։ Վերոնշյալ երկրներում և Վրաստանում հիմնական սննդամթերքի մանրածախ գները տարվա առաջին կիսամյակում մեծ աճ են գրանցել՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ինչն առողջ սնուցման ծախսերի զգալի աճ է ենթադրում։

«Որոշ երկրներում, հիմնականում Կենտրոնական Ասիայի և Կովկասի, տնային տնտեսությունները իրենց բյուջեների գրեթե կեսը ծախսում են սննդամթերքի վրա, ինչը հատկապես վերաբերում է խոցելի խմբերին, այդ թվում՝ Տաջիկստանի թոշակառուներին», – ասում է ՊԳԿ-ի տնտեսագետ և ծրագրի ղեկավար՝ Չենգ Ֆանգը։ «COVID-19-ի հետևանքով հիմնական սննդամթերքի գների աճը կարող է պարենային անվտանգության և սնուցման վրա զգալի բացասական ազդեցություն առաջացնել»։

Ոչ միայն սպառողները, այլև ագրոպարենային ապրանքների արժեշղթայի բոլոր մասնակիցները տուժում են այս իրավիճակից։ Որոշ գյուղացիական տնտեսվարողներ նշում են, որ սննդամթերքի վրա ավելի քիչ գումար են ծախսում, մինչդեռ ոմանք հարկադրված են արտադրական միջոցներ վաճառել՝ ֆինանսական ցնցումներին դիմակայելու համար։ ՊԳԿ-ի վերջին հարցումներով, որն անց է կացվել հունիսին, COVID-19 համավարակը բացասաբար է անդրադարձել փոխադրումների, պահպանման, վաճառքի, ֆինանսական վիճակի, գյուղատնտեսական ներդրանքի հասանելիության և աշխատուժի շուկաների վրա։ Չնայած արգելափակման միջոցառումների կրճատմանը, ագրոպարենային ապրանքների փոխադրումները դեռևս լիովին չեն վերականգնվել, մասնավորապես՝ Բոսնիայում և Հերցոգովինայում, Ղրղզստանում, Թուրքիայում և Ուզբեկստանում։ Այս երկրները բերքահավաքի սեզոնին պահեստավորման հետ կապված լրջագույն խոչընդոտների մասին են ահազանգել։

Վաճառքի գործընթացի խաթարումներ են առաջացել, ի թիվս այլ պատճառների, պահանջարկի ավելի ցածր մակարդակի և սննդամթերքի անվտանգության նկատմամբ ավելի խիստ վերահսկողության պատճառով, որոնք կիրառվել են հիմնականում մրգերի, բանջարեղենի, կարտոֆիլի և կենդանի կենդանիների նկատմամբ: Անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսվարողներն ավելի շատ դժվարությունների են բախվել, քան մշակաբույսերի արտադրությամբ զբաղվողները և նրանց արտադրանքն իրացնողները/վերամշակողները, ինչն արտացոլվում է կենդանական կերի, դեղամիջոցների և անասնաբուժական արտադրանքի հասանելիության խոչընդոտների մասին տվյալները ներկայացնող հարցման մեջ։

«Գարնանը՝ COVID-19 գլոբալ համավարակի սկսվելուց հետո արտահանման սահմանափակումներ ներդրվեցին ինչպես խոշոր արտահանող, այնպես էլ միայն ներմուծման վրա հիմնված երկրներում», – ասաց Ֆանգը:  «Բարեբախտաբար այս միջոցառումների մեծ մասը վերացվեցին, քանի որ առևտուրն առանցքային նշանակություն ունի պարենային շուկաների կայունության, ինչպես նաև պարենային և գյուղատնտեսական համակարգերի կենսունակության ապահովման համար»։

Հյուսիսային Մակեդոնիան և Ուզբեկստանը, ի թիվս այլ երկրների, ստեղծել են «կանաչ միջանցքներ»՝ մաքսազերծման մեխանիզմներ, որոնց նպատակը տարածաշրջանային ագրոպարենային արտադրանքի առևտրին նպաստելն է։ Գյուղատնտեսական շուկայավարման նպատակով ընդունվել են նաև թվային լուծումներ, ինչպես, օրինակ՝ Թուրքիայի թվային գյուղատնտեսության շուկայի հարթակը (Digital Agriculture Marketplace Platform)։ Շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովայի Հանրապետությունը, Թուրքիան և Ուզբեկստանը ճգնաժամի ֆինանսական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ֆինանսական նախաձեռնություններ և ծրագրեր են մշակել։ Իսկ որոշում կայացնողները սոցիալական աջակցության փաթեթներ են պատրաստել՝ Հայաստանի, Բոսինիա-Հերցոգվինիայի, Ղրղզստանի, Մոնտենեգրոյի և Տաջիկստանի սոցիալապես անապահով բնակչության համար սննդամթերքի հասանելիություն ապահովելու համար։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88