Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Վահրամ Միրաքյան. Հայաստանում ՀԴՄ չխփելու պատճառների և դրանց վերացման մասին
14/08/2020 11:37
Կիսվել

Վահրամ Միրաքյան. Հայաստանում ՀԴՄ չխփելու պատճառների և դրանց վերացման մասին

Գործարար Վահրամ Միրաքյանն անդրադարձել է Հայաստանում ՀԴՄ-ներ չխփելու պատճառներին և լուծումներ առաջարկել.

Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում: Էս պրովակացիոն սկզբից հետո ներկայացնեմ ՀԴՄ չխփելու իրական պատճառները, քանի որ մինչև հիմա հիմնականում էմոցիոնալ պատճառներ են բերվում:

Բիզնեսի վարքը հետևանք է, հետևանք է օրենսդրական դաշտի ու պետական կառույցների գործունեության կամ անգործության:

Ասեմ, որ 98 տոկոսով ՀԴՄ չեն խփում փոքր բիզնեսները, որոնք աշխատում են շրջհարկով: Ինչու՞:

1. ՀՀ ում ցանկացած բիզնես կարող է փաստաթղթավորել իր մոտի ապրանքները կամ ծառայությունը և վճարել մոտ 1.5 տոկոս հարկ: Հիմա ուշադրություն, ցանկացած բիզնես կարող է առանց փաստաթուղթ ապրանք ստանալ ու դրա դիմաց վճարել 5 տոկոս հարկ: Ստացվում է, որ օրենքով թույլատրում ենք առանց փաստաթուղթ ապրանք կամ ծառայուն ստանալ ու վաճառել: Հետևաբար, եթե առանց փաստաթուղթ ապրանք կարող է ստանալ, նշանակում է կարող է նաև շրջանառություն թաքցնել: Օրենքով թույլատրում ենք իրեն, չենք կարող մտնել խանութ ու պահանջենք պատահական ապրանքի փաստաթուղթը: Իսկ, եթե թաքցնում է շրջանառությունը, նշանակում է ՀԴՄ էլ չի խփելու: Բայց հիշեցնեմ, որ պետությունն է օրենքով թույլատրել շրջանառությունը թաքցնել, փաստաթղթավորում չունենալ թույլատրելով:

2. Հիմա անցնենք նրան, թե ինչո՞ւ թաքցնել շրջանառությունը: Որովհետև ՀՀ ում գործում է ախմախագույն օրենք` շրջհարկի մասին օրենքը: Ըստ որի մինչև 115 միլիոն դրամ տարեկան շրջանառության դեպքում բիզնեսը վճարում է հարկեր 1-ին կետին համապատասխան, իսկ 115 միլիոնն անցնելու դեպքում հարկային դաշտն ու բեռը շատ կտրուկ փոխվում է ու բիզնեսը սկսում է վճարել 20 տոկոս ԱԱՀ ու 18 տոկոս շահութահարկ: Արդյունքում բիզնեսը շրջանառություն է թաքցնում, ՀԴՄ չի խփում ավելի շատ հարկային դաշտը չփոխելու, քան հարկեր թաքցնելու համար: Քանի որ հաստատ ավելի շահավետ է փաստաթղթաշրջանառություն ունենալ ու վճարել 1.5 տոկոս, 5 տոկոս հարկի փոխարեն: Էս դեպքում, երբ բիզնեսը շրջհարկի դաշտից հայտնվում է ԱԱՀ դաշտ, ապա փոփոխությունն ու հարկային բեռն էնքան կտրուկ է ավելանում, որ բիզնես մոդելը պայթում է, քանի որ ստիպված է լինելու կտրուկ գները բարձրացնել: Իսկ բիզնեսը չի կարող կտրուկ գները բարձրացնել նաև այն պատճառով, քանի որ մրցակիցները շարունակում են աշխատել շրջհարկով: Արդյունքում բիզնեսը պատրաստ է ամեն ամիս տուգանվել, քան թե ՀԴՄ խփել ու շրջանառություն ցույց տալ և անցնել շրջհարկի շեմը:

Հիմա մենք կարող ենք նստել ու մեղադրել բիզնեսին, անբարոյական ու հաստավիզ ու զինվորի հաց գողացող անվանել, բայց նաև կարող ենք պատճառները փորձել գտնել ու լուծումներ տալ:

Ասեմ, որ վերոնշյալ համակարգը ստեղծվել է կոռուպցիան բարձր մակարդակի վրա պահելու համար: Այսինքն, օրենքը վատն էր, որ կոտուպցիան ծաղկի: Հիմա կոռուպցիան հանել են(մեծամասամբ), բայց նախկին, կոռուպցիան խթանող օրենքները թողել են նույնը: Ասածս ինչա, օրենքներն է պետք փոխել, ոչ թե մարդկանց անբարոյականության մեջ մեղադրել:

Հիմա կասեք բա լուծումը որնա: Աառաջարկում եմ 2 տարբերակ, մեկը պրիմիտիվ, մյուսը մի քիչ բարդ: Բայց երկուսն էլ կլուծեն խնդիրը:

1. Ուղղակի շրջհարկի շեմը հանել մինչև 500 միլիոն դրամի, իսկ ՀԴՄ չխփելու տուգանքն էլ դնել, ասենք 3 միլիոն դրամ: Արդյունքում շահավետ չի լինի փաստաթուղթ կամ շրջանառություն թաքցնելը: Իսկ ԱԱՀ դաշտ անցնելու դեպքում բիզնեսն արդեն բավական մեծ կլինի, ոչ կործանարար անցում ունենալու համար: Սա պրիմիտիվ մոդելն էր:

2. Երկրորդ դեպքում առաջարկում եմ նմանեցնել աշխարհի խոշորագույն տնտեսության, ԱՄՆ ի հարկային դաշտին: Քանի որ մի բան գիտեն, որ ստացել են աշխարհի ամենամեծ տնտեսությունը: Էս դեպքում աստիճանաբար մեծացնել հարկերը, շրջանառության աճի հետ: Օրինակ, մինչև 110 միլիոն շրջանառության դեպքում վճարում ենք 1.5 տոկոս (ոնց որ հիմա, օրենքով) հետո, 110 միլիոնն անցնելու դեպքում, էդ անցած շրջանառությունից վճարել 3 տոկոս: Ասենք 180 միլիոն եմ ունեցել, 110 ը վճարում եմ 1.5 տոկոսով, մնացած 70-ը` 3 տոկոսով: Հետո, ասենք 200 միլիոնն անցնելու դեպքում, այդ անցած մասի համար վճարել 6 տոկոս հարկ և այլն, հասկացաք տրամաբանությունը: Արդյունքում հարկային բեռի փոփոխությունը կտրուկ չի լինի, բիզնեսը կարող է իրեն թույլ տալ անցում մի հարկային դաշտից մյուս: Իսկ ՀԴՄ չխփելու դեպքում էլի տուգանքը մեծացնել, ասենք 3 միլիոն, որ ոչ մեկ ռիսկ չանի չխփել:

Թե չէ ախմախ օրենքների վրա նստել ենք ու բիզնեսին զինվորի հաց գողացող ենք ասում: Ես էլ ասում եմ զինվորի հաց գողացողներն անարդյունավետ մարզպետներն են, անարդյունավետ նախարարներն են, որ 8 ոլորտ են կորդինացնում ու բոլոր ոլորտներում առաջընթաց չկա: Զինվորի հաց գողացողը անարդյունավետ չինովնիկնա, որ մենք, բիզնեսը իրեն աշխատավարձ ենք տալիս, պադավատ ենք տալիս, բանակին տալու փոխարեն, իսկ ինքը վատնում է բյուջեն ու արդյունք չունի:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91