Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Արմենիա Վայն ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը
01/09/2020 15:27
Կիսվել

Արմենիա Վայն ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը

Տիգրան Խաչատրյանը հետևել է մթերման վերահսկման թվայնացված համակարգին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արմենիա Վայն» ընկերության գործարանում խաղողի մթերման մեկնարկին հետևելու, ինչպես նաև մթերման վերահսկման թվայնացված համակարգին ծանոթանալու նպատակով։

Ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, տեխնոլոգիական հագեցվածությանն ու ներդրումային ծրագրերին: Ընկերությունը ընդլայնման ծրագիր ունի և վերջերս կառավարության կողմից ստացել է հումքի և սարքավորումնեևրի համար մաքսատուրքից ազատման արտոնություն։ Գործարանի տեսականին ներառում է կարմիր, սպիտակ և վարդագույն, խաղուն և դեսերտային գինիներ: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնց ներդրմամբ ապահովվում է բարձրորակ գինեգործական արտադրանքի ամբողջական արժեշղթան։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի 27 երկրներ։

Շրջայցի ընթացքում քննարկվել են համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում վերամշակող կազմակերպություններին տրամադրվող արտոնյալ պայմանները, տարբեր ձեռնարկություններում մթերման գործընթացի թվայնացման հեռանկարները։ Վահագն Մկրտչյանն ընդգծել է պետության կողմից այս միջոցառման կարևորությունը մթերման ոլորտի համար։

«Այս տարի Կառավարությունը գնաց բացառիկ քայլի՝ մեծացրեց վարկային ռեսուրսը, ինչպես նաև ավելացրեց այն ժամանակահատվածը, որ պետք է մարվի տվյալ վարկային միջոցը։ Սա իրականում լուրջ խթան է ոլորտի համար, ձեռք մեկնելու իրական քայլ է», – նշել է գործարարը։

Պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել է խաղողի ընդունման, կշռման, գրանցման, որակի վերահսկողության ընթացակարգը, որն ամբողջապես իրականացվում է ընկերությունում ներդրված թվայնացված համակարգի միջոցով։ Պաշտոնյաների ներկայությամբ փորձարկվել է մթերման վերահսկման ավտոմատացված համակարգը։ Նախարարը մի շարք հարցեր է ուղղել համակարգի գործարկման արդյունավետության, մասնավորապես, դրա ներդրմամբ մարդկային գործոնի և հնարավոր անճշտությունների նվազման վերաբերյալ։

Այնուհետև հյուրերի ներկայությամբ ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը, որն ուղեկցվել է խաղողի օրհնության արարողությամբ։

«Այսօր «Արմենիա Վայն» գործարանում մեկնարկեց խաղողի հերթական մթերման տարին։ Գինեգործների համար սա յուրօրինակ օր է, և «Արմենիա Վայն»-ում ավանդույթ է ձևավորվել․ ամեն տարի խաղողի մթերումը սկսվում է խաղողի օրհնությամբ։ Այդ օրը շատ շուքով է նշվում, այս տարի ավելի  համեստ նշեցինք՝ կապված ներկա իրավիճակի հետ», – ասել է Վահագն Մկրտչյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7 հազար տոննա խաղող։

Իր հերթին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է․ «Հատկանշական է, որ այս տարի բերքը բավականին առատ է և ունենք բարձրորակ խաղող ու սպասվում է ավելի բարձրակարգ գինիների արտադրություն»։  Նրա խոսքով՝ հիմնադրամը «Արմենիա Վայն» ընկերության հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում։

«Այս տարի մեր հիմնադրամն իրականացրել է ևս մի շատ կարևոր նախագիծ՝ Արագածոտնի մարզում մեկնարկեց խաղողի տնկարկների կադաստր ծրագիրը, մենք քարտեզագրեցինք «Արմենիա Վայն» ընկերության խաղողի այգիները։ Հուսանք, հաջորդ տարի կունենանք մեր տարածքշրջանի խաղողի բոլոր տնկարկների քարտեզները և կկարողանանք վերահսկել, թե որտեղ են տեղայնացված խաղողի այգիները և որքան կկազմի խաղողի բերքը», – ասել է Զարուհի Մուրադյանը ։

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Նմանատիպ այցերը շարունակվելու են ամբողջ մթերման շրջանի ընթացքում, որպեսզի մենք տեսնենք, թե մեր առաջարկած գործիքակազմը որքանով է կիրառելի և ընթացքում ինչ դժվարություններ են առաջանում։ Եթե կլինեն այդպիսիք, ապա մենք ընթացքում կփորձենք անարձագանք չթողնել և հնարավորինս սեղմ ժամկետում շտկել խնդիրները»։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2