2020թ. հունվար-հունիսին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 6.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2020թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 20,114.7 հազար լիտր հանքային ջուր։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արտադրությունն աճել է 6.8%-ով։
Միևնույն ժամանակ, մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունը նվազել է 17.4%-ով և կազմել 4,567.9 հազար լիտր։ Բնական ջրերի արտադրությունը նվազել է 5.3%-ով և կազմել 20,507.7 հազար լիտր, իսկ ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 37%-ով և կազմել 51,509.9 հազար լիտր։