Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ՊԳԿ. Պարեն և գյուղատնտեսություն` վերադարձ նախկինից ավելի լավ կարգավիճակի
17/09/2020 14:15
Կիսվել

ՊԳԿ. Պարեն և գյուղատնտեսություն` վերադարձ նախկինից ավելի լավ կարգավիճակի

ՊԳԿ-ն մշակել է Արձագանքման և վերականգնման համապարփակ ծրագիր՝ ՔՈՎԻԴ-19-ի հետևանքները միջազգային համագործակցության ընդլայնման և կատարելագործման միջոցով հաղթահարելու նպատակով

Քյու Դոնգյու, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն

Մինչ ՔՈՎԻԴ-19-ը շարունակում է մարդու առողջության և համայն մարդկության բարեկեցության վրա բացասական ազդեցության հաղթարշավը, մենք չպետք է անտեսենք յուրաքանչյուրիս համար առողջ սննդամթերքի արտադրության և դրանց հասանելիության ապահովման հրամայականի կարևորությունը: Համավարակը վտանգել է մոլորակի բնակչության հանապազօրյա հաց ապահովող պարենային համակարգերը։ Եթե ցանկանում ենք խուսափել դարի վատթարագույն պարենային ճգնաժամից, ապա մեզ անհրաժեշտ է աննախադեպ ծավալի հուսալի և ռազմավարական միջազգային համագործակցություն ծավալել։

Դեռևս համավարակից առաջ պարենային անվտանգությունը և պարենային գլոբալ համակարգերը բազմաթիվ խնդիրների էին առերեսվում, ինչպիսիք են վնասատուները, աղքատությունը, հակամարտություններն ու կլիմայի փոփոխության հետևանքները: ՊԳԿ-ի վերջին՝ «Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» վերտառությամբ զեկույցի համաձայն՝ 2019 թվականի վերջին շուրջ 690 միլիոն մարդ, կամ աշխարհում տասը մարդուց մոտավորապես մեկը սովի ճիրաններում է ապրում։ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով մինչև 2020 թվականը ամբողջ աշխարհում ի լրումն վերը նշվածի լրացուցիչ 130 միլիոն բնակիչ քրոնիկ սովի պայմաններում կհայտնվի։ Ավելին, դեռևս 2019 թվականին երեք միլիարդ մարդու առողջ սննդակարգը հասանելի չի եղել և նրանք տառապել են թերսնուցման տարբեր ձևերից։

Համավարակի և դրան ուղեկցող սահմանափակման միջոցառումներով պայմանավորված՝ արդեն իսկ բախվել ենք պարենային ապրանքների գլոբալ մատակարարման շղթաների, աշխատուժի սղության և կորցրած բերքի հետ կապված դժվարությունների։  Իսկ այժմ ականատես ենք լինում ցանքի ժամկետների ուշացմանը։

Մոտ 4,5 միլիարդ մարդ կախման մեջ է պարենային համակարգերից՝ որպես իրենց աշխատանքի և ապրուստի միջոց, որոնք սննդամթերք են արտադրում, հավաքում, պահեստավորում, վերամշակում, տեղափոխում և բաշխում սպառողներին, ինչպես նաև իրենց ընտանիքներին կերակրելու համար։ Համավարակի պատճառով պարենային համակարգերում զբաղվածության 35 տոկոսը վտանգված է, որն ավելի մեծ վնաս է հասցնում հատկապես կանանց։

Այս իրողության հետևանքները տեսանելի են թե՛ անմիջապես  և թե՛ երկարաժամկետ կտրվածում։ Միասնաբար կարո՛ղ ենք և պե՛տք է սահմանափակենք ՔՈՎԻԴ-19-ի աղետաբեր հետևանքները մեր պարենային անվտանգության և սնուցման վրա։ Մենք պետք է միաժամանակ վերափոխենք նաև մեր պարենային համակարգերը՝ ավելի դիմակայուն և արժանապատիվ ապագա ունենալու համար։ Նաև՝ նախկինից ավելի լավ կարգավիճակի վերադառնալու համար։

Համավարակի ամենասկզբից Միավորված ազգերի կազմակերպության՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) գործուն աջակցություն է ցուցաբերել պետություններին և գյուղացիական տնտեսվարողներին՝ բոլորի համար լիարժեք սնուցում ապահովելուն ուղղված ճկուն և կայուն լուծումներ մշակելու նպատակով։ Այս լուծումները ՊԳԿ-ի ՔՈՎԻԴ-19 -ին արձագանքման և վերականգնման ծրագրի հենքն են կազմում և գործողությունների յոթ գերակա ուղղություն նախանշում։ Այսուհանդերձ, այդ լուծումների ներդրման և ընդլայնման համար սովորական մոտեցումները բավարար չեն։ Ստորև ներկայացված ռազմավարական երեք փոփոխությունները պետք է մեր հավաքական արձագանքի ուղենիշները դառնան։

Առաջին. ավելի լավ որոշումների կայացման համար ավելի որակյալ տվյալներ են անհրաժեշտ։

ՔՈՎԻԴ-19-ի հետևանքներին ժամանակին և արդյունավետ արձագանքումը պայմանավորված է աջակցության վայրի և ժամանակի մասին հստակ պատկերացմամբ, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող է աջակցությունը լավագույնս կյանքի կոչվել։ Սա նշանակում է տվյալների, տեղեկությունների և վերլուծությունների ընդլայնում, ինչպես նաեւ «վերից վար» կամ ուղղաձիգ մոտեցման որդեգրում։

ՊԳԿ-ն արագորեն հարմարեցնում և կատարելագործում է տվյալների հավաքագրման մեթոդները երկրի, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, քանի որ տվյալների հավաքագրման գործընթացները մեծապես տուժել են համավարակով պայմանավորված ֆիզիկական հեռավորության պահպանման միջոցառումների պատճառով։  Որպես օրինակ՝ նշենք, որ ՊԳԿ-ն վերջերս ՊԳԿ տվյալների լաբորատորիա է հիմնել, որը թույլ է տալիս իրական ժամանակում պարենային ապրանքների գների մասին տվյալներ ստանալ և վերլուծել լրատվամիջոցներում տիրող տրամադրությունները։ Մենք մշակել ենք նաև «Ձեռք-ձեռքի աշխարհագրատարածական հարթակը», որը 1 միլիոնից ավել աշխարհագրատարածական շերտեր է ներառում՝ օգնելու երկրներում կատարվող միջամտությունների առաջնահերթություն սահմանել։ Դրանք օգնում են հասանելի դարձնել տեսողական տվյալների համախմբերը՝ վաղօրոք ահազանգելով հնարավոր թեժ կետերի մասին, որոնք կարող են ձևավորվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են դրանք ժամանակի ընթացքում զարգանում։

Երկրորդ. մենք պետք է կտրուկ ավելացնենք մեր համատեղ ջանքերի սիներգիաները։

ՔՈՎԻԴ-19 ճգնաժամը կոչ է ոչ միայն համախմբվելու, այլև միացյալ ուժերով գործելու՝ այնպես, ինչպես երբեք։ Համակողմանի արձագանքման և վերականգնման համար կենսականորեն կարևոր է միավորել բոլոր հասանելի տվյալները, ջանքերը և միջոցները, ինչպես նաև խթանել տնտեսական ինտեգրման, գյուղատնտեսական ապրանքների առևտրի, կայուն և դիմակայուն պարենային համակարգերի ձևավորմանն ուղղված համագործակցությունը՝ զոոնոզ՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հետագա բռնկումների կանխարգելման և համակարգված մարդասիրական գործողությունների ապահովման նպատակով։

Համավարակն արդեն իսկ աննախադեպ չափերի հասնող հետևանքներ է թողել համաշխարհային և տարածաշրջանային առևտրի վրա. ակնկալվում է, որ 2020 թվականին համաշխարհային առևտրի ցուցանիշներն կարող են մինչև 32 տոկոս անկում գրանցել[1]։ Ի տարբերություն այս դարաշրջանի պարենային կամ առողջապահական այլ ճգնաժամերի, ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունն առաջարկի և պահանջարկի ցնցումներ է առաջ բերում ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում՝ հանգեցնելով պարենային ապրանքների արտադրության և հասանելիության կարճաժամկետ ու երկարաժամկետ ռիսկերի առաջացման։  Մենք պետք է ապահովենք առևտրային պահանջների կատարումը և բարելավենք արդյունավետությունը ապրանքների սահմանային տեղաշարժի գործընթացներում։ ՊԳԿ-ն գյուղատնտեսական և պարենային ապրանքների առևտրի դյուրացման և ծավալների ավելացման նպատակ է հետապնդում՝ հատկապես կարևորելով միջտարածաշրջանային առևտուրը։

Ի հավելումն, զոոնոզ հիվանդությունների հետագա կանխարգելումը պահանջում է բոլոր համապատասխան ոլորտների շահագրգիռ կողմերի միջև համակարգված աշխատանք։ Այդ ոլորտները ներառում են առողջապահությունը, ինչպես նաև բնական պաշարների համապետական և տեղական կառավարումն ու գյուղական շրջանների զարգացումը, որոնց միջոցով կհասցեագրվեն առավել ռիսկային թեժ կետերում հիվանդությունների հնարավոր բռնկումները։  Ի պատասխան այս կարիքների, վերջին շրջանում ՊԳԿ-ն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարելավել են ՊԳԿ/ԱՀԿ միասնական կենտրոնի հնարավորությունները։  Այս Կենտրոնում է տեղակայված Կոդեքս Ալիմենտարիուս Հանձնաժողովը, որտեղ ի մի են բերված զոոնոզ հիվանդությունների գծով ՊԳԿ-ի, ԱՀԿ-ի և այլ համաշխարհային գործընկերների ու համակարգման մեխանիզմների տրամադրության տակ գտնվող փորձագիտական հմտությունները՝ ձևավորելու զոոնոզ հիվանդությունների վտանգի կանխարգելման և վերահսկման ազգային կարողություններ։

Պարենային և գյուղատնտեսական ոլորտների՝ համավարակին արդյունավետ արձագանքումը պահանջում է նաև համատեղ մարդասիրական գործողություններ՝ ուղղված մասնավորապես խոցելի փոքր գյուղացիական և ընտանեկան տնտեսությունների կենսապայմանների բարելավմանը։ Մենք պետք է կշռադատված և պատշաճ ձևով ընդլայնենք Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և, վերջապես, տեղական մակարդակում դերակատարների հետ և միջև համագործակցային և գործընկերային հարաբերությունները։ Միայն այն պարագայում կարող ենք հաջողության հասնել, եթե բոլորս ձեռք ձեռքի տված աշխատենք՝ հանուն ավելի մեծ համախմբվածության և արդյունավետության։

Երրորդ. մենք պետք է թափ հաղորդենք նորարարությանը։

Ներդրումային նոր ռազմավարությունները, թվային տեխնոլոգիաները և ենթակառուցվածքային նորարարություններն առանցքային նշանակություն ունեն առավել որակյալ տվյալների ձեռքբերման, պարենային ապրանքների արտադրության արդյունավետության մեծացման և շուկաներ մուտքի հասանելիության ապահովման համար։  Այս առումով մասնավոր հատվածում առկա են բազմաթիվ լուծումներ, որոնք կարող են էապես օգնել կառավարություններին և միջազգային կազմակերպություններին բարելավելու իրենց մեթոդները՝ հիմնվելով մասնավոր հատվածի նորարարությանը և արդյունքներին միտված մոտեցումների վրա։

Պարենային ճգնաժամի կանխարգելումը չպետք է հետաձգել մինչև առողջապահական ճգնաժամի ավարտը, ինչպես նաև պարզապես չենք կարող նպատակ դնել վերադառնալու սովի և պարենային անապահովության՝ մինչև համավարակը գոյություն ունեցող անընդունելի մակարդակներին։ ՊԳԿ-ն իր կազմակերպչական կարողությունները, իրական ժամանակում ստացվող տվյալները, վաղ ահազանգման համակարգերը և տեխնիկական փորձագիտական հմտություններն աշխարհի տրամադրության տակ է դնում։ Միասնաբար մենք կարո՛ղ ենք ձեռք մեկնել առավել խոցելի վիճակում գտնվողներին, կանխարգելել հետագա ճգնաժամերը, մեծացնել ցնցումների նկատմամբ դիմակայունությունը, ինչպես նաև թափ հաղորդել մեր պարենային համակարգերի վերականգնման գործընթացներին։

Միասնաբար մենք կարող ենք այնպիսի ապագա ապահովել, որտեղ բոլորն ապահովված են որակյալ սննդամթերքով։ Կոչ եմ անում բոլորին՝ միանալ մեզ և համատեղել ջանքերը։

[1] Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93