Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Էկոնոմիկայի Նախարարություն. Մեկնարկել է «Հայկական գինիները Ռուսաստանում» ծրագիրը
24/09/2020 17:40
Կիսվել

Էկոնոմիկայի Նախարարություն. Մեկնարկել է «Հայկական գինիները Ռուսաստանում» ծրագիրը

Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի (ВДНХ) հայկական տաղավարում՝ հայկական գինու փառատոնի ժամանակ տրվել է «Հայկական գինիները Ռուսաստանում» նախագծի պաշտոնական մեկնարկը:

«Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծն իրականացվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) կողմից՝ Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության (ՌՍՓՄ) հետ համագործակցությամբ։ Նախագծի նպատակն է կրթական և մարքեթինգային ծրագրերի միջոցով խթանել հայկական գինիները Ռուսաստանի Դաշնության խոշոր քաղաքներում:

Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը Մոսկվայում նախագիծը ներկայացրել է հինգ տասնյակից ավելի լրագրողների և բլոգերների, որոնց թվում էին Simple wine news, Винная карта, Retail.ru, WineRetail.info և Алкоэксперт գինու մասնագիտացված կայքերի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև գինու փորձագետներ, սոմելիեներ և դիստրիբյուտորներ Amelia, Alianta, L-Wine և այլ ընկերություններից:

«Այսօր նշանակալի օր է: Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միությունը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը համաձայնագիր ստորագրեցին՝ Ռուսաստանում հայկական գինիների խթանման ծրագրի իրականացման վերաբերյալ: Ուրախ եմ, որ ունենք հնարավորություն համատեղ ջանքերով և պետության օժանդակությամբ զբաղվել հայկական գինիների խթանումով՝ ցույց տալով, թե ինչ է այսօր իրենից ներկայացնում հայկական գինին», – նշել է Ռուսաստանի սոմելիեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը՝ հավելելով, որ Հայաստանն այսօր արտադրում է բարձրորակ և օրիգինալ չոր գինիներ, որոնց գնահատողներն անպայման կգտնվեն Ռուսաստանում:

«Ռուսաստանը հայկական գինու սպառման խոշորագույն շուկան է, որտեղ, չնայած բավականին ագրեսիվ մրցակցության, կա նաև հայկական գինիների սպառման մեծ ներուժ, որը պետք է օգտագործել: Հենց այդ նպատակով էլ որոշեցինք համախմբել մեր և Ռուսաստանի մեր գործընկերների ուժերը և ակտիվ զարգացնել այս ուղղությունը: Ռուսաստանում Հայաստանը տարիներ շարունակ ճանաչելի է եղել առավելապես հայկական կոնյակով: Մեր նպատակն է, որպեսզի հայկական բարձրորակ գինիները նույնպես իրենց ուրույն և արժանի տեղը զբաղեցնեն ռուսական շուկայում», – նշել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

«Հայկական գինիները Ռուսաստանում» նախագիծը կիրականացվի մի քանի փուլով: Առաջին փուլում ՌՍՓՄ-ն կուսումնասիրի ռուսական գինու շուկան, որից հետո, ՀԽԳՀ-ի հետ համատեղ, կմշակի մարքեթինգային ռազմավարություն և կկազմի խթանման գործողություների պլան:

Հաջորդ փուլում կմշակվի և ռուսերեն լեզվով կկազմվի երեք տարբեր մակարդակի ծրագիր Հայաստանի գինեգործության, պատմության, խաղողի տեղածին սորտերի և գինու բրենդերի մասին, կտպագրվի տեղեկատվական բրոշյուր «Հայաստան. խաղողագործություն և գինեգործություն» թեմայով՝ սոմելիեների և գինու դպրոցի ուսանողների համար, կանցկացվեն դասախոսություններ և սեմինարներ գինու ոլորտի մասնագետների համար:

Այս ծրագրի շրջանակում նաև նախատեսվում  է սոմելիեների և գնորդների, ինչպես նաև Ռուսաստանի լրագրողների և հայտնի բլոգերների այցը Հայաստան և նրանց շրջագայությունը երկրի գինու տարածաշրջաններ ու գինեգործարաններ: Հայաստան այցերի հետ կապված ծրագրերը կիրականացվեն երկու երկրների միջև ճանապարհորդության սահմանափակումների վերացումից և համավարակային միջոցառումների ավարտից հետո:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01