Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համավարակի և պատերազմի պայմաններում կայուն մակրոմիջավայրի ապահովումը համարում է աննախադեպ
02/11/2020 11:01
Կիսվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համավարակի և պատերազմի պայմաններում կայուն մակրոմիջավայրի ապահովումը համարում է աննախադեպ

Հայաստանում հնարավոր է եղել ապահովել կայուն մակրոմիջավայր՝ թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը ստեղծված իրավիճակում շատ կարևոր համարեց կենտրոնացնել բոլորի ջանքերը 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա: Նա հիշեցրեց, որ երկրի երկարաժամկետ զարգացման և ոլորտային ռազմավարությունների վերանայման աշխատանքները սկսվել են դեռ 2018-ին, 2019-ին իրականացվել են ոլորտային ռազմավարությունների, գլոբալ ռազմավարության բազմաթիվ ճշգրտումներ:

«Մակրոտնտեսական կայունության ապահովումը իհարկե լրջագույն և կարևորագույն երաշխիք է ներդրումների ներգրավման և տնտեսական աճի պոտենցիալի մեծացման համար: Սերտորեն համագործակցելով Կենտրոնական բանկի հետ՝ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների կոորդինացիայի արդյունքում, հնարավոր եղավ ապահովել կայուն մակրոմիջավայր թե 2019-ին, թե 2020-ին, որն աննախադեպ է՝ ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում»,-ասաց Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ ակնհայտ է, որ 2021 թվականը լարված տարի է լինելու, բայց և վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման և դիմակայման ուղղությամբ, ինչպես նաև կապահովի  երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը: «Ակնհայտ է, որ թիվ մեկ խնդիրը, որը մենք պարտավոր ենք լուծել և որի հետ կապված, վստահ եմ, որ քննարկումների արդյունքում կգտնեք լուծումներ, արդյունավետությունն է: Ըստ էության մեր բոլոր ռազմավարություններին և քաղաքականություններին համահունչ ծախսերի տրամաբանություն  հնարավոր է եղել ապահովել մեր համատեղ աշխատանքի արդյունքում: Բայց մենք այսօր ունեք կորոնավիրուսի հետևանք, որին գումարվել է պատերազմական իրավիճակը, հետևաբար այդ հարցերի պատասխանը նույնպես պետք է գտնենք»,-ասաց փոխվարչապետը:

Նա վստահություն հայտնեց, որ հնարավոր կլինի գտնել ու ապահովել անհրաժեշտ կայունությունը, և կլինի ֆինանսական բալանս, որը հնարավորություն կտա և շարունակել ապահովել կայունությունը և ներդրումների հոսքը, և իրականացնել ծախսերն այնպիսի արդյունավետության մակարդակով, որը հնարավորություն կտա հասնել  նպատակներին և  հաղթահարել ընթացիկ մարտահրավերները:

Աննա Գրիգորյան

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73