Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 114.16-1.09 WTI - 101.44+0.13
COMEX:  GOLD - 4044.70-0.35 SILVER - 53.20-2.01
COMEX:  PLATINUM - 1519.70-1.25
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.76-0.12 EUR/GBP - 1.1144+0.21
FOREX:  EUR/USD - 1.1144+0.21 GBP/USD - 1.332+0.17
STOCKS RUS:  RTSI - 983.83-0.57
STOCKS US: DOW JONES - 52475.10+0.19 NASDAQ - 26549.85+0.27
STOCKS US: S&P 500 - 7743.98+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10694.50+0.07 CAC40 - 7886.96+0.00
STOCKS EUR:  DAX - 25704.02+0.44
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Ատոմ Ջանջուղազյան. Պարգևավճարների հարցում փոխվել է որոշ մեթոդաբանություն
03/11/2020 13:16
Կիսվել

Ատոմ Ջանջուղազյան. Պարգևավճարների հարցում փոխվել է որոշ մեթոդաբանություն

Հայաստանում պետական համակարգում 2021-ի համար պարգևավճարների տրամադրման տրամաբանությունը չի փոխվել, այն շարունակելու է լինել աշխատանքի վարձատրության 30 տոկոսի չափով. փոխվել է որոշակի մեթոդաբանություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը»-ից Արտակ Մանուկյանի հարցին:

Արտակ Մանուկյանը, անդրադառնալով պետական համակարգում պարգևավճարների՝ բավականին ակտիվ քննարկված թեմային, հարց ուղղեց Ջանջուղազյանին: Մանուկյանը նկատեց, որ 2019-ին աշխատանքի վարձատրությունը փաստացի կազմել է 84.6 մլրդ դրամ, 2020-ին՝ 87 մլրդ դրամ, իսկ 2021-ի բյուջեի նախագծով նախատեսված է 89 մլրդ դրամ: Այսինքն` աճը 2.8 տոկոս է: Պարգևավճարները 2019-ին կազմել են 13.4 մլրդ, 2020-ին՝ 15.4, 2021-ին նախատեսված է 18.8 մլրդ: «Առաջին հայացքից թվում է, թե 21.7 տոկոս աճ կա: Հարկային և մաքսային աշխատողների պարգևատրումը 2019-ին եղել է 4.1 մլրդ , 2020-ին եղել է 2.5 մլրդ, 2021-ին՝ չկա: Ճի՞շտ եմ ենթադրում, որ մեթոդաբանական փոփոխություն է եղել»,-հետաքրքրվեց Մանուկյանը:

Ջանջուղազյանը արձագանքեց՝  զուտ թվերով առաջնորդվելու դեպքում կարող էր տպավորություն ստեղծվել, թե հարկային, մաքսային մարմինների պարգևավճարը զրոյացվել է: Մինչդեռ իրականությունն այդպես չէ: «Վարձատրության համակարգի ամբողջական ցուցանիշը ճիշտ բացահայտեցիք. 2.8 տոկոս աճ է եղել»,-ասաց նախարարը՝ դիմելով պատգամավորին:

Այնուհետև պարզաբանեց, թե ինչու է աճ գրանցվել: Աճը տեղի է ունեցել ինչպես բնականոն աճի շրջանակում, այնպես էլ տեղի է ունեցած փոփոխությունների հաշվին: «Եթե ենթադրենք որևէ մարմնում լրացուցիչ հաստիք է ավելացվել , այդ լրացուցիչ հաստիքը չէր կարող չհաշվարկվել և չավելացվել այստեղ: Կամ եթե եղած հաստիքների շրջանակում պաշտոնն է փոխվել, որը վարձատրության ավելի բարձր դրույքաչափ է ենթադրում, դա պետք է իր արտացոլումը գտներ այստեղ: Պարգևավճարի տրամաբանությունը չի փոխվել, դա աշխատանքի վարձատրության ընդհանուր չափի նույն 30 տոկոսն է»,-ասաց Ջանջուղազյանը:

Անդրադառնալով տոկոսների տարբերությանը՝ նա նշեց, որ կա ոչ թե միայն մեթոդաբանական փոփոխություն, այլ կարգավորումների ազդեցություն: Նախարարը հիշեցրեց, որ 2019-ին արտաբյուջետային հաշվիների գործունեությունն ընդհանրապես դադարեցնելու որոշում է ընդունվել: «Դա հանգեցրել է նրան, որ ունենք ոչ թե արտաբյուջետային հաշվով ակնկալվող մուտքերի հաշվին նախատեսված պարգևավճար, այլ ամբողջ պարգևավճարը նախատեսված է բացառապես պետական բյուջեի հաշվին»,-ասաց նա:

Արտակ Մանուկյանն ամփոփեց՝ աշխատանքի վարձատրության ֆոնդն աճելու է ընդամենը 2.8 տոկոսով: «ՊԵԿ-ի պարգևատրումներն էլ, որոնք նախկինում  նախատեսված էին արտաբյուջեով, եթե գումարենք, ապա 2020-ին այլ համադրելի պայմաններում կլիներ 18 մլրդ, և ըստ էության կաճեր շուրջ 1.04 տոկոսով»,-նշեց պատգամավորը:

Աննա Գրիգորյան

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44