Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ-ում արցախցիներին նպաստներ նշանակելու դիմումները կընդունվեն նաև  էլեկտրոնային եղանակով
05/11/2020 13:25
Կիսվել

ՀՀ-ում արցախցիներին նպաստներ նշանակելու դիմումները կընդունվեն նաև էլեկտրոնային եղանակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է՝ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։

Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը, երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման:

«Եթե քաղաքացին խնդիրներ ունի դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող է անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացնել, ինչպես նաև՝  օգնություն կստանա իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում»,-ասված է հաղորդագրությունում։

Նպաստի նշանակման համար անհրաժեշտ է ներկայացնել.

1) Ծնողի (երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում՝ երկու ծնողների) և երեխայի (Եթե նպաստը նշանակվում է երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխային՝ բոլոր երեխաների) անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենները,

2) Կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը, հաստատող փաստաթղթի լուսապատճենը, մասնավորապես.

ա. Եթե նպաստը նշանակվում է հաշմանդամ երեխային՝ ԲՍՓ քաղվածքը.

բ. Եթե նպաստը նշանակվում է միակողմանի ծնողազուրկ երեխային՝ ծնողի մահվան վերաբերյալ փաստաթուղթ կամ այլ փաստաթուղթ.

գ. Եթե նպաստը նշանակվում է ժամկետային զինծառայողի երեխային՝ ժամկետային զինծառայության մեջ գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ.

դ. Եթե նպաստը նշանակվում է զոհված զինծառայողի երեխային՝ զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը և այլն։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69