
Ռուսաստանն առեւտրի ներկայացուցչություն է հիմնել Սիրիայում
Ռուսաստանն առեւտրի ներկայացուցչություն է հիմնել Սիրիայում. ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:
«2020 թվականին Դամասկոսում հիմնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՌԴ-ի առեւտրի ներկայացուցչություն»,-ասվում է փաստաթղթում:
Նշվում Է, որ ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը հանձնարարվել է հաստատել առեւտրի ներկայացուցչության կառուցվածքը եւ հաստիքացուցակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: