Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ՊԵԿ-ը 2020-ի երրորդ  եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք
25/11/2020 11:32
Կիսվել

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի երրորդ եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  ավելի քան 600 գրամ «մարիխուանա»,  մոտ 600 գրամ «ափիոն», 1100 «ԼՍԴ  բլոտտեր»,  մոտ 400 գրամ «Մեթամֆետամին», «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցի ավելի քան 80 հաբ, ինչպես նաև մոտ 170 գրամ  հաշիշի յուղ և դրանով   լցված  էլեկտրոնային սիգարետի  11 մուշտուկ,  ավելի քան  2240  կարատ պակաս հայտարարագրված ադամանդ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ ավելի քան 13530 դեղահաբ:

Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 70 դեպք,  որոնցից 37-ը Հայաստան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով թույլ տրված մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:

Դեպքերով՝  ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահմանված հանցագործությունների և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը սահմանված կարգով տրամադրվել են ՊԵԿ ստորաբաժանումներին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69