Տնտեսական

USD BUY - 372.50-0.50 USD SELL - 375.50-0.50
EUR BUY - 439.00+0.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 94.96-0.09 WTI - 91.70+0.86
COMEX:  GOLD - 4800.00-0.56 SILVER - 79.49+0.13
COMEX:  PLATINUM - 2152.00+1.12
LME:  ALUMINIUM - 3621.50+1.64 COPPER - 13247.50-0.28
LME:  NICKEL - 18133.00-0.40 TIN - 49606.00-1.44
LME:  LEAD - 1965.50+1.58 ZINC - 3397.00+1.63
FOREX:  USD/JPY - 158.57-0.25 EUR/GBP - 1.1814+0.24
FOREX:  EUR/USD - 1.1814+0.24 GBP/USD - 1.3581+0.14
STOCKS RUS:  RTSI - 1147.48+1.37
STOCKS US: DOW JONES - 48463.72-0.15 NASDAQ - 24016.02+1.59
STOCKS US: S&P 500 - 7022.95+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 59518.34+2.38 TOPIX - 3814.46+1.17
STOCKS CHINA:  HANG SENG - 26394.26+1.72 SSEC - 4055.55+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 10559.58-0.47 CAC40 - 8274.57-0.64
STOCKS EUR:  DAX - 24066.70+0.09
16/04/2026  CBA:  USD - 374.16-0.32 GBP - 506.84-0.47
16/04/2026  CBA:  EURO - 440.84-0.11
16/04/2026  CBA:  GOLD - 58021+293 SILVER - 945.22+13.04
Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները
26/11/2020 12:20
Կիսվել

Հայկական ԱԷԿ-ում սկսվել են ռեակտորի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական ​​աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան  մասնագետների հետ միասին կհավաքեն ռեակտորի թրծման կայանքը, կկատարեն դրա համապարփակ ստուգումն, ինչպես նաև ռեակտորի կորպուսի  անհրաժեշտ հաշվարկները և նյութագիտական ուսումնասիրությունները:

Թրծման աշխատանքներն իրականացվում են «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ հետ կնքված՝ Հայկական ԱԷԿ-ի  արդիականացման և անվտանոգության մակարդակի բարձրացմանն ուղղված պայմանագրի շրջանակներում: Ռեակտորի թրծումը կմեկնարկի 2021 թվականին կայանում պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների ընթացքում։ Այդ աշխատանքները նախատեսված է իրականացնել մայիս-հոկտեմբեր ամիսներին։ Ռեակտորի թրծման աշխատանքների կապակցությամբ ՊՆՎ-2021 կտևի սովորականից ավելի երկար՝ շուրջ 140 օր։

Ռեակտորի թրծումը համարվում է մետաղի վերականգնման ամենաարդյունավետ միջոց․ ռեակտորի իրանը թրծման կայանքի օգնությամբ տաքացվում է մինչև 475 աստիճան, պահվում այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը։ Այս գործողությունը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը 80-ից 85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին, այսպիսով երկարացնել դրա շահագործմամ ժամկետը։

Թրծման աշխատանքները կացնկացվեն «Ատոմէներգորեմոնտ» ԲԸ մասնագետների մասնակցությամբ։ «Ատոմէներգորեմոնտ»-ը Ռուսաստանի ամենամեծ ընկերությունն է ատոմակայանների տեխնիկական սպասարկման, սարքավորումների վերանորոգման և արդիականացման ոլորտում։ Ընկերությունը ВВЭР տիպի ռեակտորների իրանների վերականգնողական թրծման և հետթրծման մեծ փորձ ունի։

Ռեակտորի թրծման տեխնոլոգիան առաջին անգամ կիրառվել է Նովովորոնեժյան ԱԷԿ-ում (Ռուսաստան)։ Ռեակտորի թրծումն իրականացվում է բոլոր ատոմակայաններում, որտեղ երկարաձգում են կայանի շահագործման ժամկետը: Թրծման աշխատանքներ են իրականացվել ВВЭР-440 տիպի ռեակտորիների վրա Կոլսկայա (Ռուսաստան), Ռովենսկայա (Ուկրաինա), «Կոզլոդույ» (Բուլղարիա) և «Լովիսա» (Ֆինլանդիա) ԱԷԿ-ներում:

16/04/2026
դրամ
Դոլար (USD)
374.16
-0.32
Եվրո (EUR)
440.84
-0.11
Ռուբլի (RUR)
4.9012
-0.0431
Լարի (GEL)
139.07
-0.01
58021
+293
Արծաթ
945.22
+13.04